Պտղատու ծառերի էտը

12.03.2019 10:51
2066

Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության և պտղաբերության նպատակադիր կարգավորումն է և պատկանում է պտղատու ծառի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների թվին: Էտի ձևավորումը նպատակային այն միջոցառումն է, որն անմիջապես ներգործում է ծառի վրա և հնարավորություն է տալիս սննդանյութերի նպատակահարմար բաշխումը ծառի աճող և պտղաբերող օրգանների միջև, ուժեղացնում է երիտասարդ ծառերի աճակալող ճյուղիկների ու պտղագոյացումների զարգացումը, արագացնում է նրանց անցումը ապրանքային բերքատվության շրջան, ակտիվ վիճակում է պահում ծառի աճեցողությունը և բերքատվությունը: Էտի միջոցով ձևավորում են ծառը, ստեղծում ամուր կմախքով հավաքված սաղարթով ծառեր, բարելավում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերությանն անցնելու ժամկետը: Էտն իրականացվում է երկու եղանակով՝ կարճացումով և նոսրացումով, որոնք, սովորաբար, կատարվում են միասին, ինչպես նաև՝ առանձին-առանձին: Կարճացնելիս հեռացվում է ճյուղի և շիվի երկարության որոշ մասը. այն լինում է թույլ, միջին և ուժեղ: Նոսրացնելիս հեռացվում է ճյուղը կամ շիվը, չորացված, հիվանդ, թույլ սաղարթը խտացնող, մեկը մյուսին խանգարող կամ ընկած աճերը: Նոսրացումը կատարվում է թույլ, չափավոր և ուժեղ:

Հանգստի շրջանում սննդանյութերի մեծ մասը կուտակվում է բույսի արմատներում՝ բնի և հիմնական ճյուղերի հիմքի մասերում: Հետևաբար, որպեսզի սննդանյութերի կորուստներ չլինեն, ծառերը էտվում են, երբ բույսերը դեռևս խորը հանգստի շրջանում են: Սովորաբար, էտը կատարվում է վաղ գարնանը՝ մինչև բողբոջների ուռչելը: Առաջին հերթին պետք է էտել ցրտադիմացկուն պտղատեսակները՝ համեմատաբար թույլ դիմացկունություն ունեցողներին: Երիտասարդ հասակում էտի հիմնական խնդիրը ծառերի ձևավորումն է: Ծառերի կյանքի սկզբնական շրջանում ուժեղ էտը, առանձնապես շվերի խորը կարճացումը, նպաստում է էտի ուժեղացմանը, հետաձգում պտղաբերող ճյուղերի առաջացումը և պտղաբերության շրջանի թևակոխումը: Այդ նպատակով երիտասարդ ծառերի էտը հնարավորության սահմաններում պետք է կատարել չափավոր, կարճացման հետ նաև կատարել նոսրացում՝ հեռացնելով սաղարթը խտացնող, մեկը մյուսին խանգարող, սուր անկյան տակ աճող ճյուղերը: Ձևավորման տարիներին հիմնականում պետք է կատարել նոսրացում և ծերատում, երբ ճյուղերի աճը հասնում է 40-50 սմ-ի, իսկ մինչև 35-40 սմ աճ ունեցողները չծերատել: Հայտնի է, որ կորիզավոր պտղատեսակներն առավելապես պտղաբերում են միամյա աճերի վրա, որոնց ուժեղ կարճացումը բացասաբար է անդրադառնում բերքատվությանը: Այդ նկատառումով էլ հիմնականում պետք է կիրառել նոսրացումով էտ, իսկ 40-45 սմ-ից բարձր աճերը կարճացնել: Կմախքային և դրանց վրա ստեղծված մյուս կարգի ճյուղերի էտը կատարել այն հաշվով, որպեսզի պահպանվի կենտրոնական ուղեկցողի իշխող դիրքը, ապահովվի մյուս կարգի ճյուղերի ենթահարթվածությունը մեկը մյուսին: Բերքատվության շրջանում, երբ դեռևս ծառերի աճը ուժեղ է, հիմնականում կիրառվում է 40-45 սմ բարձր աճ ունեցող շիվերի կարճացում: Երբ աճն աստիճանաբար սկսում է թուլանալ, հասնում է 30-40 սմ-ի, անհրաժեշտ է շիվերի կարճացումը դադարեցնլ և կիրառել միայն նոսրացում, իսկ երբ աճը սկսում է թուլանալ և 15-20 սմ-ից չանցնել, նորից կատարել շիվերի և ճյուղերի կարճացում՝ նպաստելով աճի ուժեղացմանը և նոր պտղաճյուղերի առաջացմանը: 
Ինչպես հայտնի է, էտի եղանակը և կիրառման աստիճանը մեծ չափով կախված են տեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններից: Կապված հասակի հետ, ծառերի սաղարթը ձգվում է վեր, մերկանում են կմախքային ճյուղերը, կրճատվում է ասիմիլյացիոն և պտղաբերող մակերեսը: Պտղաբերությունը հիմնականում կենտրոնանում է սաղարթի ծայրամասերում, չորանում են ճյուղերը, թուլանում է ծառի աճն ու բերքատվությունը: Այս դեպքում պահանջվում է երիտասարդացնող էտ, որը լինում է թույլ, չափավոր և ուժեղ: Թույլ էտի ժամանակ կմախքային և կիսակմախքային ճյուղերը պետք է կարճացնել 2-3 տարեկան բնափայտի վրա: Նոսրացնել հիվանդ, չորացած և թույլ ճյուղերը, իսկ վնասվածները հեռացնել հիմքից կամ մինչև առողջ մասը: Չափավոր երիտասարդացվող էտի ժամանակ ճյուղերը կարճացնում են 4-5 տարեկան բնափայտի մոտից: Հատկապես լավ արդյունք է ստացվում, երբ ճյուղերը կարճացնում են վերջին բնականոն աճի 35-40 սմ-ից: Նոսրացումը կատարել այնպես, ինչպես թույլ երիտասարդացնող էտի ժամանակ: 
Ներկայումս խորհուրդ չի տրվում կատարել ուժեղ երիտասարդացնող էտ, ավելի նպատակահարմար է ծերացած ծառերը հանել՝ տեղը հիմնելով նորերը: Ծառերի երիտասարդացնող էտի ժամանակ պետք է ուժեղացնել այգու հողի մշակության, ոռոգման և պարարտացման աշխատանքները: Հակառակ պարագայում այն կբերի բացասական հետևանքների: 
ԱՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության և «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս ծագող հարցերի դեպքում դիմել իրենց օգնությանը:

 

 

 

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10