Գերմանիան Հայաստանի վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո

16.08.2023 21:01
656

Գերմանիան և Հայաստանն ամրապնդում են համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի հեռանկարային ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակներում Գերմանիան Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 12 միլիոն եվրո՝ վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները զարգանում են բավական ակտիվ։ Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը, իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին շրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար, որը մոտ 60 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի առևտրաշրջանառությունը։ Գերմանիայի հետ բազմաթիվ նախագծեր են իրականացվում՝ ֆինանսների, առևտրի, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Այդ առումով Գերմանիան մեր կարևորագույն գործընկերներից մեկն է»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը նշեց՝ 12 միլիոն եվրոյի հատկացումն իր հերթին կամրապնդի երկու երկրների միջև զարգացման քաղաքականության շուրջ երկկողմ վերարժևորված համագործակցությունը, որի մասին ազդարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն՝ անցյալ ամռանը Հայաստան կատարած իր անդրանիկ այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դեսպանի խոսքով՝ ավելի քան 25 տարի Գերմանիայի զարգացման քաղաքականությունը՝ ի դեմս գերմանական KfW բանկի, և Հայաստանը՝ իր Կենտրոնական բանկի միջոցով, մեծ արդյունավետությամբ համագործակցում են Գերմանահայկական ֆոնդում։

« Ընդհանուր առմամբ, Գերմանահայկական ֆոնդը Հայաստանում իրականացրել է 424,3 միլիոն եվրոյի չափով ծրագիր։ Գերմանահայկական ֆոնդը ծրագրեր է իրականացնում ֆինանսական ոլորտում և առևտրային բանկերի միջոցով վարկեր է տրամադրում Հայաստանի փոքր կամ միջին ձեռնարկություններին։ Մեր աշխատանքը գնալով ավելի ակտիվանալու է»,- ընդգծեց դեսպանը։

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46