Գևորգ Փարսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

18.07.2023 15:36
1041

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հուլիսի 17–ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման մեկնարկին համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերի այցը Կապան և բարձր գնահատել ստեղծված արդյունավետ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ–ի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես ոռոգման նպատակով խողովակների, արևային պանելների, լուսատուների տրամադրմամբ, խաղահրապարակների կառուցման, հացի արտադրամասի հիմնման ծրագրերի իրականացմամբ և այլն։ Համայնքի ղեկավարի գնահատմամբ, ՄԱԶԾ–ն դասվում է համայնքի լավագույն գործընկերների շարքին, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:

ՄԱԶԾ ներկայացուցիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համայնքի ղեկավարին ներակայացրել Սյունիքին վերաբերող իրենց առաջիկա նախաձեռնությունները, որոնցից մեկը «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրն է, որը նպատակ ունի բարելավել հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները և նպաստել շահառուների սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։

Մյուս բաղադրիչը «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիրն է, որն իրենից ենթադրում է Էլեկտրական ցանկապատեր, որոնք աշխատում են բարձր լարմամբ, սակայն հոսանքի՝ ցածր ուժով։ Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին:

Կողմերը քննարկել են նաև էներգարդյունավետության և էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգարդյունավետության միջոցառումները սուբվենցիոն ծրագրերի միջոցով իրականացնելու համագործակցության շուրջ, որտեղ համայնքի մասնաբաժնի մինչև 25%-ը կֆինանսավորվի ՄԱԶԾ–ի կողմից։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր նախաձեռնությունների ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11