Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այնտեղ․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի ադրբեջաներեն անվան մասին

22.05.2026 14:16
469

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է համացանցում շրջանառվող լուրերն այն մասին, թե Google-ի քարտեզում փոփոխության է ենթարկվել Տիգրանաշեն բնակավայրի տեղանունը, որը շատերը բնորոշել էին մտահոգիչ։ 

Վարչապետը վերահաստատել է, որ սահմանազատման գործընթացը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և ընդգծել է, որ պաշտոնական Երևանը չի կարող հրաժարվել անկլավների խնդրից՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող անկլավային Արծվաշենի նկատմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ասուլիսին նախորդել էին սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերը ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքներին սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Մասնավորապես, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը Ֆեյբուքի իր էջում գրել է, որ Google Maps-ը դադարել է կիրառել Տիգրանաշեն անվանումը՝ փոխարենը օգտագործելով ադրբեջանական Քյարքի տեղանունը։ 

Արձագանքելով թեմայի վերաբերյալ լրագրողի հարցադրումներին՝ վարչապետ Փաշինյանը նշված ենթադրությունները որակեց որպես փաստացի սխալ.

«Առաջինն այն է, թե իբր Google-ում որևէ անուն է փոխվել։ Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այնտեղ։ Սկսենք հենց դրանից՝ ողջ ընթացքում։ Այսինքն՝ որքան ժամանակ որ Google Maps-ը կամ Google Earth-ը գոյություն ունեն, այդ անունը միշտ եղել է այնտեղ։ Այլ բան է, որ ոմանք դա նոր են նկատել»,- հայտարարեց վարչապետը։

Խոսելով անկլավների փոխանակման վերաբերյալ հանրային մտահոգությունների մասին՝ Փաշինյանը հստակեցրեց, որ այս պահի դրությամբ հարցի լուծման վերաբերյալ որևէ ռազմավարություն, հայեցակարգ կամ պայմանավորվածություն գոյություն չունի։ Այնուամենայնիվ, նա բացառեց խնդրի անտեսումը բանակցություններում։

«Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով՝ որովհետև մենք ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։ Այսինքն՝ հրաժարվել դրանից չեմ կարող, որովհետև եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է։ Ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել, բայց պարզ է, որ դա հեշտ թեմա չէ։ [...] Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերադարձի՝ մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին»։

Անկլավների հնարավոր փոխանակման հեռանկարը, սակայն, շարունակում է մնալ փորձագիտական շրջանակների մտահոգության առարկան: Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու նման գործընթաց՝ ենթադրում են լրջագույն լոգիստիկ բարդություններ, քանի որ այդ բնակավայրերով են անցնում Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները: 

«Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ստիպված կլինենք Վայոց Ձորի, Սյունիքի և Իրանի հետ կապվել շրջանցիկ Վեդի-Լանջառ ճանապարհով, իսկ Ազատամուտից դեպի Կայան և Այգեհովիտ ճանապարհը թողնել և կառուցել նոր ճանապարհ»,- նշում է վերլուծաբանը։

Նա ընդգծում է, որ Վերին Ոսկեպարը վերադարձնելու դեպքում Իջևան-Նոյեմբերյան կապը պահպանվում է գործող ճանապարհով, քանի որ այն ՀՀ տարածքում է, բայց եթե ադրբեջանցիները վերադառնալու են Վերին Ոսկեպար, ապա նրանց ճանապարհ է տրվելու։ «Նույնը պետք է լինի, եթե հայերը վերադառնան Արծվաշեն: Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ճանապարհ տա մեզ»,- պարզաբանում է Հակոբյանը՝ ամփոփելով. «Կրկնեմ, որ անկլավների փոխանակումը մեզ համար միայն ու միայն գլխացավանք է դառնալու»։

Անդրադառնալով նմանօրինակ կոմունիկացիոն և ենթակառուցվածքային մարտահրավերներին՝ վարչապետը վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացի արդյունքում աներկբա է մնում մեկ փաստ. Հայաստանի Հանրապետության տարածքը կազմելու է 29,743 քառակուսի կիլոմետր։ «Սա Ալմա-Աթայի տրամաբանությունն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել»,- ընդգծեց նա։

Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման կանոնակարգով արդեն իսկ նախատեսված ճանապարհների ու ենթակառուցվածքային միացումների հետ կապված խնդիրները կկարգավորվեն սահմանազատման բուն փուլում։

Երկու տարի եպիսկոպոսական ծառայության մեջ

03.11.2026 18:38

Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

03.11.2026 17:09

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

03.11.2026 15:55

ՀԱՊԿ-ը հուսով է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

03.11.2026 15:49

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02

Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43