Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2025 10:20
538

Հարգելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Ժամանակի փորձությունների միջով անցած մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր մշակույթը՝ ահա այն հիմքերը, որոնց վրա կառուցված է հայոց պետականության և ազգային գաղափարախոսության ամրությունը։ Եվ դուք եք, որ ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով սերունդներին եք փոխանցում այդ սուրբ արժեքները։ Դուք եք կերտում այն քաղաքացուն, ով կրողն է լինելու մեր ազգային ոգու, ով գիտակցելու է իր պատմական ժառանգության կարևորությունը և պաշտպանելու է մեր պետական շահերը։

Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ ազգային արժեքների վերարժևորումը կենսական նշանակություն ունի։ Այս համատեքստում ձեր դերը կրկնապատկվում է։ Դուք ոչ միայն գիտելիքներ եք փոխանցում, այլև սերմանում եք հայրենասիրություն, դաստիարակում եք սերունդ, որը կարող է դիմակայել մարտահրավերներին և պաշտպանել մեր ազգային շահերը։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, եռանդ և անսպառ կորով՝ ձեր բարձր առաքելությունը կատարելու գործում։ Թող ձեր աշխատանքի պտուղները լինեն հզոր ու հարատև Հայաստանը, որտեղ մեր ազգային գաղափարախոսությունը կշարունակի լինել մեր առաջընթացի անշեղ ուղենիշը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր անմնացորդ նվիրումը միշտ ճանապարհ հարթի դեպի պայծառ ապագա։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40