Գորիսի N4 ավագ դպրոցը՝ ստի, կամայականության եւ խարդավանքների լաբիրինթոսում

18.11.2016 10:10
4035

Համակ ուշադրությամբ ընթերցեցինք Արմինե Շեգունցի նոր պատասխանները, որ հրապարակվեց haynews.am կայքում 2016թ. նոյեմբերի 15-ին. ոչինչ, որ ինքը հասցրել էր իր իսկ դպրոցում հայտարարել՝ ինձ լրատվամիջոցներից զանգահարում են, բայց ես արհամարհում եւ չեմ պատասխանում:

Ինչեւէ, ապշել կարելի է տիկին Շեգունցի պատասխաններից. դպրոցի տնօրենն օրը ցերեկով դիմում է աճպարարության եւ ընթերցողին ու զրուցակցին մոլորեցնելու պրիմիտիվ վարժանքներ անում:

Նախ՝ հանրակրթական դպրոցի հաստիքացուցակը հաստատվում է ֆինանսական տարվա սկզբին եւ վերանայվում ուսումնական տարվա սկզբին: Արմինե Շեգունցը ոչ թե անտեղյակ է հանրահայտ այդ կարգին, այլ խաբում է՝ պնդելով, որ դպրոցի հաստիքացուցակը հաստատվել է սեպտեմբերին: Նախորդ հարցազրույցում էլ նույն համառությամբ պնդում էր, թե տարեսկզբին է հաստատվել դպրոցի հաստիքացուցակը:

Եվ, այդուհանդերձ, նա շարունակում է չներկայացնել դպրոցի հաստիքացուցակը եւ կառավարման խորհրդի այն նիստի արձանագրությունը, որտեղ նպատակահարմար է գտնվել դպրոցում ավելացնել տնօրենի տեղակալի եւ երկրորդ գրադարանավարի հաստիքներ:

Հուսանք, որ նա՝ գաղտնիություն չպարունակող այդ փաստաթղթերը, թեեւ ուշացումով, մեր միջոցով կներկայացնի ընթերցողին:

Երկրորդ: Նախորդ հարցազրույցում տնօրենը պնդում էր, որ 2006-ից ի վեր դպրոցում կադրային երկու փոփոխություն է եղել ընդամենը: Նոր զրույցում պարզվում է, որ բազում կադրային փոփոխություններ են եղել իրականում:

Տնօրենն ակնհայտորեն աղավաղում է Գրիշա Մանուչարյանի, Սեւադա Խոջաբաղյանի եւ մյուսների՝ դպրոցից հեռանալու իրական հանգամանքները:

Գորիսում հայտնի լրագրողուհու աղջիկը ոչ թե իր ցանկությամբ դիմում է գրել ու հեռացել, այլ գրել է Արմինե Շեգունցի խստագույն պահանջով, ով վկայակոչել է Սյունիքի մարզպետարանի անքննելի հանձնարարությունը, քանի որ երիտասարդ ուսուցչուհու մայրը, իբրեւ լրագրող, իր հաղորդումներում երբեմն սխալներ է թույլ տալիս: Ընդ որում՝ ուսուցչուհուն ազատել են աշխատանքից ֆիզարձակուրդից վերադառնալուց մեկ ամիս հետո: Եվ երիտասարդ մասնագետը մեկ տարի անգործ մնալուց հետո արժանացել է «ներումի» ու Ակսել Բակունցի անվան միջն դպրոցում աշխատելու թույլտվություն ստացել:

Սեւադա Խոջաբաղյանը մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ լինելուց բացի, հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, նաեւ արդարացիորեն ծաղրում 4-րդ դպրոցում տիրող բարքերը: Գորիսյան հանրահավաքներից մեկում ելույթ ունենալուց հետո ե՛ւ նրան, ե՛ւ եղբորը (դպրոցի տնտեսվարն էր) տնօրենի կողմից պահանջ ներկայացվեց՝ գրել դիմում եւ հեռանալ դպրոցից, այլապես պիտի գնալ եւ ներում խնդրել: Խոջաբաղյանները գերադասեցին դիմում գրել…

Գրիշա Մանուչարյանին դպրոցից վտարելու պատմությունն աննախադեպ է ժողովուրդների պատմության մեջ: Նա Գորիսում անցանկալի անձ հայտարարվեց այն բանից հետո, երբ խնամիություն հաստատվեց նրա ու Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի միջեւ (Գրիշա Մանուչարյանի թոռնուհին ամուսնացել էր Յուրա Սաֆարյանի որդու հետ): 2014թ. հոկտեմբերին տնօրենը հանձնարարություն ստացավ՝ անհապաղ ազատվել Գրիշա Մանուչարյանից: Սակայն նա օրեր շարունակ չհամարձակվեց քայլ անել, քանի որ Գրիշա Մանուչարյանն էր ժամանակին (երբ մարզպետարանի կրթության վարչության պետ էր) նրան ասպարեզ բերել: Իրավիճակից դուրս գալու համար, ի վերջո, Արմինեն խնդրում է Գրիշա Մանուչարյանին՝ գնալ եւ ներում հայցել, այլապես իրեն կհեռացնեն տնօրենի պաշտոնից: Այդ ամենից հետո էլ Գրիշա Մանուչարյանը գրել է դիմում ու հեռացել իր իսկ հիմնադրած ավագ դպրոցից:

Երրորդ: Իր որդուն Արմինե Շեգունցն իրեն տեղակալ է նշանակում՝ վկայակոչելով, որ բանակում ծառայել է ու պատվոգրեր ստացել:

Տնօրենը պարզապես մոռանում է, որ բոլորիս որդիներն էլ ծառայել ու ծառայում են բանակում, նաեւ տասնյակ պատվոգրերով տուն վերադառնում, բայց բանակից հետո ոչ մեկի համար այդպիսի հաստիք չեն հորինում եւ դարձնում տնօրեն մայրիկի տեղակալ՝ դպրոցը վեր ածելով ընտանեկան կապալի:

Որդու պատվոգրերը հիշող տնօրեն մայրիկը գոնե պետք է հիշեր, որ Գրիշա Մանուչարյանն էլ արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մի շարք պարգեւների:

Չորրորդ: Ասում է՝ որդուս տեղակալ եմ նշանակել վարչապետի հանձնարարությունից մի քանի օր առաջ: Իսկ եթե վարչապետը չասե՞ր: Մի՞թե բարոյական է, մի՞թե տնավարության դրսեւորում չէ, երբ հանրակրթական դպրոցի տնօրենը հարազատ որդուն իրեն տեղակալ է կարգում:

Հիմա, փառք Աստծո, տնօրենն արդեն տեղյակ է վարչապետի հանձնարարության մասին: Հուսանք, որ նույն ինքը՝ Արմինե Շեգունցը, որդուն կազատի իր իսկ տեղակալի պաշտոնից: Տեսնենք…

Հինգերերոդ: Ասում է՝ դպրոցն իր ղեկավարման տարիներին բազում հաջողություններ է ունեցել:

Այդ ո՞ր մի հաջողության մասին է խոսքը:

Մի՞թե այն «նվաճումը» նկատի ունի տնօրենը, որ 10-րդ դասարանցի աղջնակին՝ կյանքի շեմին խայտառակեցին հարազատ դպրոցում եւ դուրս մղեցին դպրոցից ու հայրենի քաղաքից:

Մի՞թե այն «նվաճումը» նկատի ունի տնօրենը, որ իր գլխավորած ավագ դպրոցի սաները՝ բուհ ընդունվելու նպատակ ունեցող, դասերից հետո պարտադիր կարգով կրկնուսույցի մոտ են պարապում, քանի որ դպրոցում բավարար գիտելիք չեն ստանում:

Արդյո՞ք այն «նվաճումը» նկատի ունի տնօրենը, որ իր դպրոցի աշակերտը բացառապես կրկնուսույց պետք է ընտրի իր դպրոցի դասատուներից, այլապես խնդիրներ կունենա դպրոցում:

Արժե՞ այդ ամենից հետո հիշեցնել, թե որն է ավագ դպրոցի գլխավոր առաքելությունը, ինչը վաղուց մոռացել է դպրոցի տնօրեն Արմինեն:

Իմիջիայլոց, մեկ-երկու տարի առաջ տնօրենը կրկնուսույցներից (բացառությամբ մեկ-երկուսի) պահանջում էր պարապմունքները վարել դպրոցում՝ դրա դիմաց վճարելով դպրոցի գանձապահին: Արդյո՞ք ժամանակը չէ, որ իմանանք՝ որքա՞ն գումար այդ ճանապարհով հավաքվեց, ինչո՞ւ այդ գումարները դպրոցի ֆինանսական հաշվետվությունների մեջ չեն արտացոլված, ի՞նչ եղան այդ գումարները:

Վեցերորդ: Դպրոցի տնօրենն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչ հանգամանքների արդյունքում է 1557 կտոր գրքի գողության մեջ կասկածվող Հասմիկ Ղուկասյանը նշանակվել դպրոցի գրադարանավար: Այդ ի՞նչ մի կարեւոր դեմքից էր տնօրենը հանձնարարություն ստացել, որ գողության մեջ կասկածվողի համար նույնիսկ հաստիք մոգոնվեց՝ պետության հաշվին: Պետական միջոցները գողանալու մեջ կասկածվողին՝ պետական խրախուսանք… Միայն Արմինե Շեգունցի անմաքուր ձեռամբ կարելի էր նման ղալաթ անել:

Յոթերորդ: Ուշագրավ եւս մեկ երեւույթ. վերջին տարիներին այդ դպրոցի աշակերտների թիվն անընդհատ նվազում է (հիմա սովորում է 108 աշակերտ): Դրա հետեւանքով պակասում են դպրոցին հատկացվող ֆինանսները, պակասում է դպրոցի ծանրաբեռնվածությունը:

Եվ ի՞նչ… Ֆինանսական հատկացումները պակասում են, աշխատանքների ծավալը կրճատվում է, գրադարանից օգտվողների թիվը պակասում է, գրադարանային միջոցառումների թիվը մոտենում է զրոյի, բայց տնօրենն իր որդու համար տնօրենի տեղակալի հաստիք է բստրում, գրքերի գողության մեջ կասկածվող անձնավորության համար հաստիք հորինում:

Իսկ հետո՞… Հետո տնօրենն անկեղծանում է իր կոլեկտիվում՝ Հասմիկ Ղուկասյան գրադարանավարի հաստիքը չեմ կարող կրճատել առնվազն առաջիկա երեք-չորս ամսում, քանի դեռ չի պարզվել, թե Գորիսում ով է «ասողը»:

Ութերորդ: Արմինե Շեգունցն իր հարցազրույցներում քանիցս վկայակոչում է դպրոցի կառավարման խորհրդի անունը: Ասում է, օրինակ, որ հաստիքացուցակի փոփոխությունը կատարվել է կառավարման խորհրդում: Ասում է նաեւ, որ իր որդուն իրեն տեղակալ է նշանակել խորհրդի համաձայնությամբ եւ հավանությամբ:

Այդ ամենի կապակցությամբ շատ հետաքրքիր է իմանալ կառավարման խորհրդի նախագահ Սասուն Խաչատրյանի (Որոտանի հէկերի համակարգի ոչ վաղ անցյալի տնօրեն) արձագանքը: Իսկապես, հարգելի Սասուն Խաչատրյան, ի՞նչը դրդեց խորհրդին, որ հորինեք դպրոցի տնօրենի տեղակալի հաստիք (աշակերտների թվաքանակը նվազելու պարագայում), որ այդ պաշտոնում երաշխավորեք տնօրենի որդուն:

Ի՞նչը դրդեց խորհրդին, որ գրադարանում եւս մեկ հաստիք ավելացնեք՝ իմանալով, որ գրադարանից օգտվողների թիվը զգալիորեն պակասել է, որ գրադարանային միջոցառումների թիվը մոտենում է զրոյի, իմանալով, որ այդ հաստիքը հորինվում է պետական գողության մեջ կասկածվող տկինոջ համար:

Դուք իսկապե՞ս չգիտեիք՝ ինչ եք անում:

***

Այդ ամենից հետո մի անկեղծ խորհուրդ Արմինե Շեգունցին՝ հնարավորության դեպքում խուսափեք հարցազրույցներից, թե չէ միեւնույն խոսքում այնքա՜ն շատ են անհեթեթությունները, այնքա՜ն շատ են հակասությունները…

Եվ մի հարց ՀՀ կրթության ու գիտության նախարարությանը. արդյո՞ք տեղյակ չեք, թե աճպարարության եւ կամայականության ինչ մթնոլորտ է տիրում Գորիսի N4 ավագ դպրոցում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25