«Փաշինյանի հայտարարությունը կարող է նպաստել Արցախում հայկականության ոչնչացմանը»

11.05.2026 15:51
327

«Արցախը ինչո՞վ է մերը եղել […]: Այնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ։ Ինչո՞վ ա մերը եղել». ուրբաթ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի Կոռնիձոր գյուղում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Փաշինյանը նաև ասել է, թե «Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող ու երախտամոռ են»։

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան և նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը Փաշինյանի պնդումները աբսուրդ է որակում։

«Փաստն այն է, որ շնորհիվ համահայկական ներդրումների՝ Արցախում կրթական և սոցիալական ենթակառուցվածքների վիճակը շատ հաճախ անհամեմատ ավելի լավ էր, քան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում»,- ասաց Բեգլարյանը։

Նա շեշտեց, որ անկախության տարիներին Արցախի բնակչության թիվը աճել է ավելի քան 10 տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստանում արձանագրվել է բնակչության թվի զգալի նվազում։ «Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ Արցախում մարդիկ տեսել են ապագա, կառուցել են տուն և հիմնել ընտանիք»։

Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել Հայաստանի հաշվին, Բեգլարյանը պատասխանեց, որ Արցախի տնտեսությունը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսական համակարգում. «ՀՀ-ի կողմից տրվող միջպետական վարկի 70 տոկոսից ավելին եղել է արցախյան տնտեսվարողների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված մաքսերի ու հարկերի վերադարձն Արցախի բյուջե»։

Հանրային խորհրդի անդամ  Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ցանկացած քաղաքական առաջնորդի, առավել ևս՝ երկրի վարչապետի հրապարակային խոսքը` Արցախի, պատերազմի, բռնի տեղահանման ու, ընդհանրապես կոնֆլիկտի պատմության վերաբերյալ, պետք է չափազանց զգուշավոր և պատասխանատու լինի։

«Արցախում կառուցվել են թե՛ դպրոցներ, թե՛ հիվանդանոցներ։ Կարո՞ղ էին ավելի շատ լինել ներդրումները հաղթանակին հաջորդած երեք տասնամյակների ընթացքում։ Իհարկե, պետք է ավելին լիներ, բայց չի եղել։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ եղել է կոռուպցիա, բայց դա որևէ կապ չունի Արցախի պատմականորեն  մերը լինելու հետ, Հայաստանում էլ տասնամյակներ շարունակ և հիմա էլ կա կոռուպցիա, այդ հիմքով իրավունք ունե՞նք պնդելու, թե մերը չէ հողը»,- ասաց Գայանե Աբրահամյանը։ 

Նա շեշտեց, որ երկու խնդիրների զուգակցումն անթույլատրելի է։

«Նման հայտարարությունները ոչ միայն մեր ներքին լսարանի համար են խիստ անընդունելի ու սխալ, այլև միջազգային լսարանին սխալ ուղերձներ հասցնելու տեսանկյունից, քանի որ այսպիսի խոսույթներով նպաստում ենք ադրբեջանական ագրեսիվ քարոզչության տարածմանը, Արցախի հայկականության ոչնչացմանն ու ապաազգայնացման քաղաքականությանը»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Ի՞նչ էր ասում Փաշինյանը տարիներ առաջ

Մինչև 2020-ի պատերազմը և դրանից հետո որոշ ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում էր հայկական՝ շեշտելով Արցախի ինքնորոշման իրավունքը, անվտանգության հարցը։ Դա տեղ գտավ նաև իշխող կուսակցության 2021-ի նախընտրական ծրագրում, ապա՝ Փաշինյանի կառավարության ծրագրում։

2019-ին օգոստոսին նա Ստեփանակերտի հրապարակում խոսում էր Արցախում արվող ներդրումների մասին ու հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

2019-ի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում Փաշինյանը նշել էր. «Արցախի Հանրապետության անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են։ Հայաստանի և սփյուռքի հետ ուս-ուսի՝ Արցախն այսօր շարունակում է ապրել ու զարգանալ»։

2020-ի հոկտեմբերի 18-ին X-ում գրել էր․ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և Ադրբեջանի տարածքային նկրտումները միջազգային իրավական հիմք չունեն»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22