Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ

08.03.2017 11:26
2296

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի 2017թ. հունվարի 25-ի N44 հրամանով մի խումբ անձինք պարգեւատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով:

Պարգեւատրումը կատարվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով:

Խրախուսվել են, ինչպես նշված է պաշտպանության նախարարի հրամանում, «Արցախյան ազատամարտին մասնակցած եւ թիկունքային ապահովման խնդիրներին աջակցություն ցուցաբերած, ինչպես նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունեցած» անձինք:

Գնահատվածների թվում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ով արժանացել է «Վազգեն Սարգսյան» մեդալի:

Պարգեւը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 14-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ՝ մարտի 4-ին:
Շնորհավորում ենք:

«Սյունյաց երկիր»

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26