Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հուշանվերներ հանձնեց 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին

09.02.2022 12:43
3625

Փետրվարի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, 1-ին բանակային կորպուսի հրամանատար Հակոբ Ավետյանը, ԵԿՄ Գորիսի նախագահ Հենրիկ Ասրյանը, 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ, հյուրե:

Գորիսի զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ծաղկեդրում, որտեղ հատուկ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր Տրդատ Քահանա Գևորգյանն իրականացրեց հոգեհանգստի արարողություն՝ նահատակված զինվորների հիշատակին:

«Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով միջոցառումը մեկնարկեց մոմավառությամբ դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում, այնուհետև մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանս Արցախյան երկրորդ պատերազմում ընկած մեր քաջորդիների հիշատակի, մեկնարկեց միջոցառում՝ նժդեհյան պատգամը մեզ՝ սերունդներիս փոխանցվող սրտառուչ խոսքերով:

Ասմունք, երգ, պար, բեմադրություն. ամեն ինչ հարիր էր դահլիճում տիրող տրամադրությանը:

«Զինվո՛ր, երկիրը քոնն է, դու՝ երկրինը, քո անունը գրված է և հար կմնա հայրենիքիս փառամատյանում»,-հնչեցրին երեխաները, կոչ արեցին հայությանը բռունցքվել, համախումբ դառնալ և վրեժվել հանուն գալիքի:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողները, ինչպես նաև պատերազմում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ դարձած մասնակիցները հուշանվերներ ստացան:

Գորիսի տարածաշրջանի երկրապահների միության նախագահ Հենրիկ Ասրյանը, ԵԿՄ անունից պատվոգրեր հանձնեց 44-օրյա պատերազմի ակտիվ մարտական գործողությունների մասնակիցներին:

Միջոցառումը եզրափակվեց Սյունիքի մարզպետ և ԵԿՄ Սյունիքի կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանի ելույթով. նա արժևորեց ու շեշտեց երիտասարդության դերը թե՛ բանակաշինության, թե՛ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում։

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38