Գորիսում անչափահասների միջև ծագած վիճшբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրшվոր

12.01.2026 16:12
691

Հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «քթոսկրերի կոտրվածք հարցականով, թիակի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Հարություն Զ․-ն է։

Պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցի 25/2 հասցեում գործող Հարություն Զ․-ին պատկանող «Հարություն Զաքարյան» Ա/Ձ համակարգչային խաղերի սրահում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Սյունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Յուրի Հ․-ի, 15-ամյա Ա․ Հ․-ի, 16-ամյա Ս․ Մ․-ի և Հարություն Զ․-ի որդու 17-ամյա Ա․ Զ․-ի միջև, որը շարունակվել է խաղասրահից դուրս, որին մասնակցել են նաև Հարություն Զ․-ն, Յ․Հ․-ի հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Հ․-ն և Ս․Մ․-ի հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Էրիկ Մ․-ն, որի ընթացքում Հարություն Զ․-ն փայտե մահակով հարվածներ է հասցրել Էրիկ Հ․-ին և Էրիկ Մ․-ին, ինչից հետո Էրիկ Հ․-ն վերցրել է մահակը, հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառել քթի կոտրվածքներ, իսկ Էրիկ Մ․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս աջ թիակին՝ պատճառելով «թիակի կտրած-ծակած վերք աջից» մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40