ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2018 13:46
1492

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի առթիվ։ Տոնական այս օրն ազդարարում է նոր գիտելիքներով զինվելու, բուհի համար բարեշահ ծրագրեր կյանքի կոչելու և իրական արժեքներ ճանաչելու մեկնարկը։

Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում և կանխորոշել նրա ապագան, ուստի յուրաքանչյուր մանկավարժի և գիտնականի համար հայրենասիրությունից հայրենաշինություն տանող ամենակարճ ճանապարհը գիտելիքն ու կրթությունն է:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես ձեզ, քանզի իրական տոնն ամբողջանում է ձեզանով, դուք եք օրվա խորհրդի ամենավառ կրողները, եղե՛ք ուսումնատենչ և պահանջատեր ձեր նպատակների իրականացման ճանապարհին։

Հարգարժա՛ն գործընկերներ՝ գիտակրթակա՛ն գործի նվիրյալներ, նախընթաց ուսումնական տարում Գորիսի պետական համալսարանի գործունեության մեջ ունեցանք տարբեր նվաճումներ, որոնցից կարևոր եմ համարում ներկայացնել  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կողմից Գորիսի պետական համալսարանին 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու մասին 2018 թվականի ապրիլի 12-ի  N 26 որոշումը։ Բուհը համալրվեց տարածաշրջանային պահանջներից բխող նոր մասնագիտություններով, հաջողություններ արձանագրվեցին նաև միջազգային համագործակցության ոլորտում:

Համոզված եմ՝ մեր ձեռքբերումները շարունակական կլինեն ձեր անսպառ նվիրումի, հետևողական ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, մենք քայլ առ քայլ հզորացնելու ենք մեր համալսարանը՝ առաջնորդվելով միասնական ձևավորած հայեցակարգային դրույթներով: Միասին ապացուցելու ենք, որ չկան չհաղթահարվող արգելքներ, չկա փակուղի, պարզապես լինում է մտքի կամ կամքի անլիարժեքություն, որը հաղթահարելի է միմիայն արդյունավետ աշխատանքով։

Բարի աշխատանքային տարի բոլորիս…

 

gorsu.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34