Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքն առաջարկվում է բարձրացնել 6 անգամ. տնտեսվարողները քննարկում ունեցան ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում

20.03.2019 12:46
1051

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում պետական տուրքի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որը վերաբերում է գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի փոփոխություններին։

«Քննարկումն աշխատանքային է, ուղղակի ուզում ենք լսել կարծիքներ այս փոփոխությունների վերաբերյալ, հիմնականում փոփոխություններրից դժգոհում են գրավատները և փոխանակման կետերը»,-ասաց հանձնաժողովի նախագահի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Որպես սկիզբ ասեմ, որ առաջարկվող փոփոխություններով վարկային կազմակերպություններից գանձվող պետական տուրքը 500 հազարից առաջարկվում է դարձնել 3 միլիոն դրամ, վճարահաշվարկային ընկերություններից գանձվող տուրքը 250 հազարից մեկ միլիոն դրամ, վարկային բյուրոներից՝ 500 հազարից՝ 1 միլիոն դրամ, բանկերից՝ 3 միլիոն դրամից ՝ 7 միլիոն դրամ, գրավատներից՝ 100 հազար դրամից՝ 6 միլիոն դրամ, փոխանակման կետերից՝ 50 հազար դրամից՝ 3 միլիոն դրամ, փոխանակման դիլլերներից՝ 100 հազարցի՝ 3 միլիոն դրամ։ Մենք նամակ ունենք որի տակ ստորագրել են բազամթիվ տնտեսավրող սուբյեկտներ»,- ասաց Գևորգյանը։

Հանդիպմանը ներկա են առաջարկվող փոփոխություններից դժգոհող տնտեսվարողներ։ Գրավատան ներկայացուցիչ Աշոտ Մխեյանը ներկայացրեց մտահոգությունները առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ.

«Մեր գրավատան պորտֆելը համարվում է փոքր պորտֆել՝ առավելագույնը 20 միլիոն է, և ուղղակի աբսուրդային է, որ մենք կարողանանք 6 միլիոն վճարել լիցենզիայի համար, որովհետև եթե ամբողջ տարին էլ աշխատենք հենց 20 միլիոն պորտֆելով, ու աշխատի ջրի նման, իսկ դա անհնար է, քանի որ մերը մարզում է, էնտեղ վարկային գումարները ավելի փոքր են, չվճարողներն էլ են ավելի շատ»,-ասաց տնտեսվարողը։

Մեկ այլ տնտեսվարող էլ համոզմունք հայտնեց, որ փոխանակման կետերրի պետական տուրքը 60 անգամ բարձրանալուց հետո չեն կարող համարժեք մրցակցել բանկերի հետ։

«Թվերով խոսեմ՝ բանկի մասնաճյուղն ունի 15-ից ավելի գործառույթներ և բոլորից եկամուտ է ստանում, իր պետական տուրքը սահմանվել է 350 հազար դրամ, նախկինում բանկի մասնաճյուղը պետական տուրք չէր վճարում, փոխանակման տուրքը տարեկան վճարում էր 50 հազար դրամ, նոր նախագծով՝ մասնաճյուղին սահմանվել է 350 հազար դրամ, բանկի կողքը աշխատող փոխանակման կետը, որը միայն մի գործառույթն է իրականացնում, հավասար մրցակցություն չի լինում, բանկի մասնաճյուղը պետք է վճարի 350 հազար դրամ, փոխանակման կետը՝ 3 միլիոն դրամ։ Կարծում ենք, որ սա ոչ համաչափ է, միգուցե հնարավոր է ելքեր գտնենեք՝ ինչ չափի բարձրանա փոխանակման կետերի պետական տուրքը, բայց մինչ օրս Կենտրոնական բանկը կամ կառավարությունը մեզ հետ երկխոսության չի մտել»,-ասաց նա։

Գրավատնային գործունեություն իրականացնող Մհեր Գևորգյանը նկատեց՝ առաջարկվող փոփոխությամբ պետական տուրքի բարձրացումը համաչափ չէ։

«Անհասկանալի է դառնում, թե այդ ծառայությունների ինքնարժեքներն ինչքան են թանկացել, որ փոքր ընկերությունների համար սահմանվել է 60 անգամ ավելի: Մեր համոզմամբ՝ նման բարձրացում անելուց առաջ պետք էր հաշվարկներ անել, ուսումնասիրել շուկան, իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավատներն ու փոխանակման կետերը ֆինանսական բնագավառում կազմում են ամբողջ համակարգի կես տոկոսից քիչ մասը»,-ասաց Գևորգյանը։ 

Վերջինիս համոզմամբ՝ որևէ օբյեկտիվ պատճառաբանություն չի եղել, թե նման բարձրացումն ինչով է պայմանավորված։

«Եղել են անհերթեթ պատճառաբանություններ, օրինակ հեռախոս վերցնել, տանել գրավ դնել, տանել էդ փողը խաղալ, կրվել, դառնալ նպաստառու, բայց ինչ կապ ունի դա գրավատան գործունեության հետ, ուրիշ լուրջ պատճառաբանություն չենք ստացել»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նկատեց՝ պետք չէ բանկերի հետ համեմատություն կատարել, այն սկզբունքորեն սխալ է.

«Ես բանկերի շահերը չեմ ներկայացնում, բայց որ իրենք էլ այստեղ լինեին կասեին կանոնադրական կապիտալ, գումարս եմ սառեցնում և այլն, էդ դաշտից խնդրում եմ զերծ մնանք։ Պետական տուրքի վերջին փոփոխությունը եղել է 1997 թվականին: Ճիշտ նշեցիք պարտադիր վճարի մասին, պարտադիր վճարի մի մասը՝ աշխատավարձը մոնոտոն աճում է, ծառայության ինքնարժեքը բարձրանում է, սա հասականալի է, որ հիմնավորումէ բարձրացում լինի, ինչ չափով, որքան, ակնհայտ է, որ խնդիր կա»,-ասաց նա։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Գևորգյանը, ամփոփելով հանդիպումը, վսհատեցրեց, որ տնտեսվարողների դժգոհություները կփոխանցեն ֆինանսների նախարարությանը և հնարավորության դեպքում Կենտրոնական բանկին՝ հնարավորինս ընդունելի տարբերակներ ընդունելու համար։

Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկմանը զուգահեռ՝ գրավատների և փոխանակման կետերի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

hetq.am

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24