«Գույների աշխարհ» խորագրով ցուցահանդես Կապանում

24.09.2018 15:28
1476

Անկախության օրվա առթիվ մարզկենտրոնում կազմակերպված մարզամշակութային միջոցառումներից առանձնացավ Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսը, որ «Գույների աշխարհ» խորագիրն էր կրում: Ցուցադրանքում երիտասարդ գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի երկու տասնյակից ավելի գեղանկարներն են՝ «Հեղափոխություն», «Մտորումներ», «Զարթոնք», «Ժայթքում», «Իմպրովիզացիա», «Հաղթանակ», «Հանդիպում», «Քարանձավ» եւ այլն: Դրանք արված են աբստրակտ ոճով: Դատելով այցելուների թվից՝ ցուցահանդեսը հետաքրքրել էր մարզկենտրոնի արվեստասերներին: Ինչպես տեղեկացանք գեղանկարչի մասին պատմող բուկլետից՝ Դավիթը ցուցահանդեսների պակաս չունի. նրա գեղանկարները ցուցադրվել են Երեւանում եւ տարբեր երկներում: Սակայն իր ասելով՝ ամենամեծ ցանկություններից մեկը հայրենի քաղաքում անհատական ցուցահանդես ունենալն էր, այն էլ՝ այդպիսի նվիրական օրը՝ սեպտեմբերի 21-ին, երբ հայ ժողովուրդը տոնում է հայոց անկախ պետականության 27-րդ  տարեդարձը:

«Ինչպես երեւում է, դավանում ես աբստրակտ ուղղությունը»,- հարց ուղղեցի արվեստագետին: 

«Կարելի է ասել էմոցիոնալ, կարելի է ասել երեւակայական, էական չէ՝ ինչպես են անվանում, կարեւորն այն է, որ ես անկեղծորեն իմ հույզերը հաղորդում եմ կտավին, ինձ ներկայացնում եմ այդ կտավներում, դրանցում տեսնում եմ իմ կյանքի փոքրիկ հատվածը: Ես արվեստով եմ ապրում, գեղանկարչությամբ, ուստի մշտապես աշխատում եմ ու մասնակցում ցուցահանդեսների: Ուսման տարիներին դիմանկարներ եմ արել, երբ Կապանում եմ լինում, գեղանկարներ եմ անում, բայց ընտրեցի այս ճանապարհը, որ ինձ ավելի հոգեհարազատ է, ավելի հաճելի ու սրտամոտ, միայն այս ազատ, երեւակայական գեղանկարչությամբ եմ կարողանում անկեղծանալ»,- եղավ պատասխանը:

Նկատեցի, որ նրա կտավներում առավել նկատելի է կարմիրը: Փորձեց կատակել. «Արմատներով Շիկահող գյուղից եմ, եւ Կապանում ասում են ծննդով շիկահողցիները կարմիր գույնը սիրում են, երեւի դրանից է»:

«Որպես նոր սերնդի ներկայացուցիչ՝ Դավիթը հրաշալի նկարիչ է, այդ ձեւի մեջ իրեն լավագույնս է դրսեւորել: Եւ գունային զգացողությունը, եւ հարմոնիան նրա կտավներում պատշաճ մակարդակի վրա են: Դա է նրա հաղթաթուղթը: Աբստրակտ ոճի մեջ դեռեւս անելիք ունի, այս ամենով չի սահմանափակվում նրա ստեղծագործական աշխարհը»,- այսպես գեղանկարիչ Լորիկ Մինասյանն իր տպավորությունները ներկայացրեց:

Իսկ գեղանկարիչ Հրանտ Էլչյանը նշեց. «Նայելով Դավիթի գեղանկարները՝ մի մտքի ես հանգում. դրանց մեջ ռիթմ կա, գունային հարաբերությունները բավականին ինտելեկտուալ են: Նրա կտավները նման են ժամանակակից ջազ-բլյուզի. երաժշտությունը կա, բայց բառերը՝ ոչ»:

Ցուցահանդեսի այցելուներից Օլգա Վոլկովան Սանկտ-Պետերբուրգից է, իր բնորոշմամբ՝ մշակութային մայրաքաղաքից, բայց հիացած էր Դավիթ Դանիելյանի գեղանկարչությամբ. «Շատ հետաքրքիր է, որ նա աշխարհը պատկերում է այսպիսի երեւակայական շնչով, ինչ-որ տեղ նկարները նման են իրար, բայց տարբեր են մեկնաբանությունները: Ծանոթ եմ նրա հոր՝ Հրանտ Դանիելյանի ստեղծագործություններին, որոնցում պատկերված են հայրենի եզերքի պատմությունը, բնությունը, ծաղիկներ, բայց Դավիթն ընտրել է աբստրակտ ոճը: Գովելի է, որ այսպիսի փոքր քաղաքում նման ցուցահանդես է կազմակերպվում: Արվեստասերիս համար հաճելի է, որ նման տաղանդավոր գեղանկարիչներ կան»:

Գեղանկարները դիտելուց հետո Դավիթին հարցրի, թե կա՞ մի նկար, որից ինքը դժվարությամբ կբաժանվի: Պատասխանեց, թե այդպիսին չկա, պարզապես հուսով է, որ իր լավագույն նկարները դեռ առջեւում են:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24