«Գույների աշխարհում». ստեղծագործում են մանուկները

27.05.2024 15:16
740

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մայիսի 26-ին բացվեց արվեստի պետական քոլեջի դասախոս, մանկավարժ-նկարչուհի Անի Օհանջանյանի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված էր մոտ 70 գեղանկարչական աշխատանք, որոնցում փոքրիկ նկարիչները մանկան անմիջական երևակայությամբ փորձել են գեղարվեստորեն ներկայացնել շրջակա միջավայրը և բնությունը:

«Ողջունում եմ բոլորին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շնորհալի երեխաներին, որոնց շնորհիվ կայանում է մեր այսօրվա հանդիպումը: Ասում են՝ կտավը նկարչի հոգու հայելին է: Եվ ինչպես տեսնում եք, մեր ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակցի նկարում արտացոլված են նրանց ուրախ ու անհոգ հոգու գույները»,- բացման խոսքում ասաց Ա. Օհանջանյանը:

Ներկաների համար հաճելի էր տեսնել մանուկների նկարչական թոթովանքները, հնարավորություն ունեցան դիտելու երեխաների ստեղծագործությունները: Ցուցահանդեսի բացմանը երեխաները ներկայացրեցին իրենց աշխատանքները և խոսեցին այն մասին, թե ինչն է իրենց ոգեշնչել ստեղծելու դրանք:

Մեր փոքրիկներին մաղթում ենք ստեղծագործական նորանոր հաջողություններ և թեմաների բազմազանություն:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40