Հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի. Արտակ Զաքարյան

17.03.2026 10:35
317

Արտակ Զաքարյանը գրում է. «Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները:

Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ և լոկալ գործողությունների վրա։ Այդ մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը, և խուսափում է ռազմական գործողություններում երկարատև ներգրավվումից։

Սակայն Իրանն ընտրել է հակառակ մարտավարությունը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա՝ ներառելով կարևոր էներգետիկ ճանապարհի (Հորմուզ) դեմ ուղղված սպառնալիքը։

Նավթի և գազի ծովային մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում: Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես միջազգային շուկաների վրա ճնշման գործիք: Միևնույն ժամանակ, Թեհրանը ազդանշան է տալիս՝ էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին, ինչն անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը:

Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ: Չինաստանը շահագրգռված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ և հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ: Պարսից ծոցում աճող անկայունությունը մեծացնում է նաև Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր:

Երևում է, որ Թեհրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։ Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես թե Պարսից ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության հույսեր ունի։

Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի: Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ:

Ընդհանուր առմամբ, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել նաև ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնելով Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ:

Հ.Գ.

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեբթի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է հետաձգվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 31-ին նախատեսված այցը Չինաստան: Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին»:

168.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08