«Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը չի մեկնաբանում Թեղուտի հանքավայրի վերագործարկման լուրը

11.12.2018 15:20
1898

«Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը չի մեկնաբանում Թեղուտի հանքավայրի վերագործարկման լուրը: Այսպես է արձագանքել ընկերությունը «Հետք»-ի գրավոր հարցադրումներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին մամուլը գրեց, թե հանքի սեփականատեր դարձած «ՎՏԲ բանկ»-ը համաձայնության է եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ՝ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, «ՎՏԲ բանկ»-ի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հանքը վերագործարկելու մասին։

Գործարար Պետրոսյանը տարօրինակ հայտարարություններ է արել բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Նախ՝ նա ասել է, որ «ՎՏԲ-բանկ»-ին թողած 380 միլիոն դոլարի պարտքի պայմաններում դժվար է հանքից եկամուտ ակնկալել, երկրորդ՝  Թեղուտի այսօրվա պաշարները չեն հերիքում «ՎՏԲ-բանկ»-ի պարտքը փակելու համար: Այստեղից պարզ հարց է առաջանում, թե ինչու պիտի ռուսական ընկերությունը շահագրգռված լինի վերագործարկել Թեղուտի հանքը:

«Անկախ նրանից, թե մենք դրա մեջ փող ունենք, թե չունենք, մենք դա պետք է վերաթողարկենք»,- ասել է ռուսաստանաբնակ գործարարը՝ մի քանի անգամ շեշտելով, որ դա խոստացել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նախ՝ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական պղնձաձուլական ընկերությունը, որի անունը շրջանառվում է այս պատմության մեջ:

Ռուսական պղնձաձուլական ընկերությունը՝ նույն «Русская медная компания»-ն, հիմնադրվել է 2004 թվականին: Ակտիվներ և հանքավայրեր ունի ՌԴ մի քանի տարածաշրջաններում՝ Չելյաբինսկում, Սվերդլովսկում, Օրենբուրգում և Նովգորոդսկում: 885 մլն դոլարի ներդրում է կատարել նաև Ղազախստանի հանքարդյունաբերության մեջ:  

ՌԴ ընկերությունների գրանցման ռեգիստրի փաստաթղթի համաձայն՝ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» 99,7 % բաժնետերը Կիպրոսում գրանցված Tilia Holdings Limited-ն է:

Կիպրոսից էլ ձեռք բերեցինք ընկերության վերաբերյալ փաստաթղթերը, որի համաձայն՝ Tilia Holdings Limited-ի միակ բաժնետերն էլ Վիրջինյան կղզիներում գրանցված Russian Copper Company Ltd-ն է:

Այս օֆշորում բաժնետերերի մասին ինֆորմացիան փակ է: Սակայն «Ֆորբս»-ի տվյալներով՝ այս ընկերության խոշոր բաժնետեր է մուլտիմիլիոնատեր Իգոր Ալտուշկինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը: 2017թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրել է «Բարեկամության շքանշան»-ով:

«Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը ներկայանում է որպես երկրորդ խոշոր արդյունահանող, ով հետզհետե ընդլայնում է հաքարդյունաբերության իր աշխարհագրությունը: Սակայն Թեղուտի պատմության կրկնությունը եղել է նաև Չելյաբինսկում 2017-ին, երբ ընկերությունը որոշել է շահագործել Չելյաբինսկ քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Տոմինյան հանքարդյունաբերական գործարանը: Նախագծի իրականացման համար 3000 հա անտառ պետք է հատվեր: novayagazeta.ru-ն մանրամասն անդրադարձել է Չելյաբինսկի նախագծին, որի շինարարության մեկնարկի համար ընկերությունը թույլտվություն չի ունեցել: Հանրային քննարկումներին տեղի ակտիվիստների մուտքը սահմանափակվել է, նրանց ծեծի են ենթարկել, գործարանի կառուցման դեմ ստորագրահավաք է կազմակերպվել, նույնիսկ ակտիվիստներին զանգահարել է անձամբ նախագահ Վ. Պուտինը:

Դեռևս նոյեմբերի 27-ին, այսինքն՝ 15 օր առաջ, զանգահարեցինք «Ռուսական պղնձաձուլական ընկերություն», որպեսզի ճշտենք տարածված տեղեկատվությունը: Ընկերության լրատվական բաժնից ասացին, որ հարցերը գրավոր ուղղենք, և խոստացան մեկ օրվա ընթացքում պատասխանել գրավոր հարցերին:

«Ռուսական պղնձաձուլական ընկերության»-ը գրավոր ուղղեցինք հետևյալ հարցերը.

  1. Նրանք կարող են հաստատել կամ ժխտել լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ «Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը ցանկանում է վերագործարկել Թեղուտի հանքավայրը,
  2. սկսվել են արդեն բանակցություններ դրա շուրջ, և ինչ արդյունքներ կան առ այսօր,
  3. ինչպես է լուծվելու «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ «ՎՏԲ-բանկ»-ում ունեցած վարկերի հարցը,
  4. ինչպես է «Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը պատրաստվում լուծելու պոչամբարի հարցը,
  5. ով է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Russian Copper Company Ltd-ի իրական բաժնետերը:

Եվ ի վերջո, մի քանի անգամ զանգահարելուց և կրկին էլեկտրոնային մեյլին հիշեցում ուղարկելուց հետո այսօր «Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը պատասխանեց մեր հարցմանը, որ «ընկերությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունը»:

hetq.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08