Հալիձորի բերդի վերականգնման կերպը շարունակում է մտահոգել

31.10.2013 18:15
2508

Վերջերս Հալիձորի բերդ էր այցելել Քաջարանի եւ Գեղանուշի հոգեւոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը, ով էլ նպատակահարմար գտավ իր տպավորություններն արտահայտել «Սյունյաց երկրում»:

1720-ականների Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոն Հալիձորի բերդն   այսօր անբարեկարգ վիճակում է: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը մեզ տեղեկատվություն էր տվել, որ բերդի Սբ Աստվածածին եկեղեցու մասնակի վերականգնումն ավարտվել է: Իսկ Աշոտ Հարությունյանը, ով Հալիձորի բերդի վերականգնողական աշխատանքներն էր ղեկավարում ժամանակին, ասել էր, թե իրենց հանձնարարված էր  վերականգնողական աշխատանքներ տանել միայն բերդի այն հատվածում, որտեղ պեղումներ են արվել: Մի խոսքով`  իրենց հանձնարարված աշխատանքներն ավարտին էին հասցրել: Վերջինիս հետ համակարծիք չէ տեր Ահարոն Մելքումյանը, ով մասնավորապես ասում է. «Ամրոցի եկեղեցու պատերը, որի ներսում  ժամանակին աղոթել են կուսանաց անապատի աղջիկները, այսօր կավճով ու մոխրով դաջված անունների տեղ են դարձել: Մշակույթի նախարարության մշակած նախագիծը, համաձայն որի հիմնանորոգվել է  պաշտպանական համալիրը, ակնհայտ թերացումներ ունի»: Քահանայի վրդովմունքն այնքան խորն էր, որ անգամ մեծ պատրաստակամությամբ ձեռք էր բերել գծագրերը, համաձայն որոնց պետք է հիմնանորոգվեր կառույցը, սակայն բերդը «նորոգված»   են համարում միայն ծրագրի հեղինակներն ու կատարողները: Տեր Ահարոնը մեկ առ մեկ մատնացույց արեց բոլոր թերությունները, որոնք ճարտարապետական սխալներ են` բետոնապատված հատակ, աստիճանի սխալ տեղադրում, խորանի կիսատ լինելը եւ այլն: Քահանայի հետ ճարտարապետական կառույց էր այցելել նաեւ կապանցի ճարտարապետ Վահե Գրիգորյանը (Արծվանիկի Սբ Աստվածածին եկեղեցու նախագծող), ով նույնպես հաստատեց, որ գրեթե ամեն ինչ սխալ է արված:

Իմ հարցին, թե ինչ լուծում են ակնկալում` քահանան պատասխանեց.
– Ես մտադիր եմ մշակույթի նախարարություն դիմել եւ պարզել, թե ինչու՞ է նախագիծը, որը չորս տարի է, ինչ կյանքի է կոչվել, հակասում բերդի իրական վիճակին: Նրանք պարզապես ապականել են հուշարձանը: Մենք անտեսում ենք Դավիթ Բեկին, Մխիթար սպարապետին, ովքեր հայ տեսակի պահպանման վառ օրինակ են: Ես չեմ դատում եւ ոչ մեկին, վերեւում Տերն է, եւ ամեն ինչ տեսնում է: Մի վայր, որ պատմական արժեք է, որ սյունեցու կենսագրությունն է եւ որտեղ մարտնչել են 70 կույս` այսօր արատավորված է: Եկեղեցին է, որ կապում է աշխարհի բոլոր հայերին, եւ եթե եկեղեցիներից մեկն այսօր այս վիճակում է` աններելի է… Մենք մեր ձեռքով քանդում ենք մեր պատմությունը` դրանով իսկ ոչնչացնելով մեր ազգային տեսակը: Սյունյաց պատմության հերոսական մի դրվագ այդ բերդի հետ է կապված:

Հոգեւոր հովիվը ցույց տվեց մի քանի լուսանկար, որոնք վերանորոգումից հետո են արվել: Եվ, իսկապես, նայելով նախագծին ու նկարներին` ակնհայտ երեւում է, որ բերդի վերանորոգումն անավարտ է, իսկ վերանորոգված մասերն էլ լի են ճարտարապետական սխալներով: Օրինակ`  եկեղեցու խորանը. այն պետք է 30սմ առաջ լիներ, մինչդեռ մոտ այդքան հետ են կառուցել: Կենտրոնում դրված է աստիճան… «Ես երբեւէ չեմ տեսել եկեղեցում աստիճանը լինի կենտրոնում, այն պետք է լիներ խորանի երկու կողմում: Զարմանալին գիտե՞ք որն է, որ այս ամենը գծագրերի մեջ կա, պարզապես շինարարները որոշել են իրենց նեղություն չտալ…», – ասաց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Հուսանք, որ անառիկ այս բերդն ի վերջո կվերականգնվի ըստ պատշաճի...

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24