Համամասնական ընտրակարգ բաց եւ փակ կուսակցական ցուցակներով

27.06.2018 17:38
1718

Առաջիկայում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են, ու այդ ընտրություններին Հայաստանում նախապատրաստվում են գնալ նոր «Ընտրական օրենսգրքով»: Խնդիրն այն է, որ վերջին 20 տարիներին գրեթե բոլոր համապետական ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվել ու ամեն անգամ այսպես կոչված «չստացված» ընտրությունների մեղքը բարդել «անկատար», տվյալ պահին իշխաղ քաղաքական ուժի «հագով կարված» Ընտրական օրենսգրքի վրա:

Քաղաքական ուժերից շատերը տարիներ շարունակ պնդում էին, որ հայաստանյան ընտրությունները «փչացնող», արատավոր երեւույթներ ծնող հիմնական գործոնը մեծամասնական համակարգն է, քանի որ այն հնարավորություն է տալիս փողատերերին, օլիգարխներին կամ նրանց վստահելի անձանց մեծ դրամական միջոցներ օգտագործելով եւ ուղղակի ընտրակաշառքի միջոցով հայտնվել խորհրդարանում:

2015-ի փոփոխված Սահմանադրությամբ որոշում կայացվեց մերժել մեծամասնական ընտրակարգը ու անցնել Համամասնական ընտրակարգի: Բայց Համամասնական այն համակարգը, որ ներդրվեց Հայաստանում, քաղաքական ոչ բոլոր ուժերն են 100 տոկոսանոց համամասնական համարում՝ պնդելով, որ տարածքային ցուցակներով քվեարկությունը, որը հասարակության մեջ առավել ճանաչված է ռեյտինգային համակարգ անունով, դա նույն մեծամասնական համակարգն է, ներառված Համամասնական ընտրակարգի մեջ, թեեւ նման ընտրական մոդել աշխարհի որոշ երկրներում գործում է եւ համարվում է 100 տոկոսանոց համամասնական համակարգ:

2018թ. ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում կրկին որոշեցին փոխել Ընտրական օրենսգիրքը, նոր խաղի կանոններ սահմանել ու վերջապես իրականություն դարձնել բոլորի համար ընդունելի, իդեալական ընտրություններ ասվածը: Նոր կառավարություն ձևավորրած խորհրդարանական բոլոր երեք ուժերն էլ արդեն իրենց նախնական մոտեցումը հայտարարել են՝ նրանք բոլորն էլ կողմ են 100-տոկոսանոց Համամասնական ընտրակարգին: Բայց պարզվում է այդ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն էլ տարբեր տարբերակներ ունի:

Չզարմանաք, բայց օրինակ՝ 20-րդ դարի սկզբին աշխարհում հաշվվում էր համամասնական ընտրահամակարգի 152 տարատեսակ: Այսօր էլ այդ տարատեսակները քիչ չեն, քանի որ, ըստ էության, Համամասնական ընտրակարգը որդեգրած յուրաքանչյուր երկիր իր խաղի կանոններն է ստեղծել եւ  ընտրություններն անցկացնում է իր ժողովրդին, քաղաքական մշակույթին ու ավանդույթներին հարմար կանոններով:

Ի՞նչ տարբերակներ են այսօր քննարկվում Հայաստանում

«Ընտրական օրենսդրության բարեփոխումների» կառավարական հանձնաժողովին մինչ այս պահը Համամասնական ընտրակարգի երկու տարբերակ է առաջարկվել:

Տարբերակ 1-ին. քվեարկություն կուսակցական փակ ցուցակներով

Առաջին՝ դա ամենապարզ Համամասնական ընտրակարգն է, որտեղ քվեարկությունն իրականացվում է փակ ցուցակներով: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում քաղաքացին չի կարողանում փոփոխություն կատարել կուսակցությունների կողմից ներկայացված ընտրական ցուցակի մեջ, պարզապես քվեարկում է այն կուսակցության անվան դիմաց, որին նախընտրում է, թեեւ այդ կուսակցության ցուցակում կարող են լինել թեկնածուներ, որոնց քաղաքացին չի վստահում կամ խորհրդարանում տեսնել չի ուզում: Խնդիրն այն է, որ  փակ կուսակցական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվում է կուսակցության ղեկավար մարմնի կողմից եւ այս պարագայում ընտրված են համարվում այն թեկնածուները, ում ազգանունները գտնվում են ցուցակի սկզբում:

Տարբերակ 2-րդ՝ քվեարկություն կուսակցական բաց ցուցակներով

Բաց ցուցակների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն էապես ազդում է նրա վրա, թե ցուցակում ներառված որ թեկնածուն կհայտնվի խորհրդարանում: Այն իր բնույթով նման է վարկանիշային ընտրակարգին, այսպես քվեաթերթիկի մի կողմում գրված է կուսակցության անունը, մյուս կողմում բոլոր այն թեկնածուների անունները, ովքեր ներկայացված են այդ կուսակցության կողմից:

Բաց ցուցակներով ընտրակարգի դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը, այսինքն՝ քվեարկելով ցուցակի օգտին, ընտրողը նշում է կուսակցական ցուցակում ընդգրկված այն թեկնածուներին, ում ընտրությունն իր համար առավել նախընտրելի է ու այս կերպ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցության թեկնածուներից ով է արժանի պատգամավորական մանդատին:

Ի դեպ, բաց ցուցակներով համամասնական ընտրական համակարգը բոլոր տարբերակներից համարվում է լավագույնը, քանի որ հնարավորություն է տալիս ձեւավորել ճկուն կուսակցական ցուցակներ՝ ապահովելով ընտրողի եւ թեկնածուի միջեւ կապը:

Աշխարհում գործող համամասնական բաց ցուցակով ընտրակարգի լավագույն օրինակ է համարվում Լատվիայինը: Լատվիայում ընտրողին հնարավորություն է տրված ոչ միայն դեմ քվեարկել կուսակցական ցուցակով առաջադրված թեկնածուին, այլեւ՝  հանել նրա ազգանունը կուսակցական ցուցակից: Նմանօրինակ վարկանշային համամասնական ընտրակարգ է գործում նաեւ Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում:

Թե որ տարբերակը կնախընտրեն Հայաստանի քաղաքական ուժերը, քննարկումները ցույց կտա: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ ընտրվի բոլորովին այլ մոտեցում, քանի որ քննարկումներն ըստ էության դեռ նոր են մեկնարկել ու շատ քաղաքական ուժերի մոտեցումներ դեռ հայտնի չեն:Հավանական է, որ առաջարկվեն նաեւ 100-տոկոսանոց մեծամասնական կամ 100-տոկոսանոց վարկանշային ընտրակարգերին անցնելու տարբերակներ կամ էլ լինեն քաղաքական ուժեր, որոնք առաջարկեն թողնել ներկայիս գործող տարբերակը, սակայն մշակել քվեարկության մեխանիզմները:

shantnews.am

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17