Հանդիպում-քննարկում կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների վերաբերյալ

20.03.2025 20:39
1542

Մարտի 20-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ։ Հանդիպումը վարում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Նարեկ Արշակյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զավեն Օհանյանը։ Ներկա էին համայնքի վարչական ղեկավարները, համայնքային կառույցների, ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները, համայնքապետարանի աշխատակիցները:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2024 թվականի իրավախախտումների վերաբերյալ տվյալներ:

Դատախազ Նարեկ Արշակյանը շեշտեց, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ դժվար, քանի որ դրանք հաճախ կրում են երկկողմանի շահավետ գործարքների բնույթ, և կողմերը հակված են խուսափել իրավապահ մարմինների հետ համագործակցելուց: Այս համատեքստում կարևորվեց օպերատիվ հետախուզական մարմինների արդյունավետությունը և քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը:

Ներկայացվեց հանցագործությունների վիճակագրական տվյալները՝

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները 2024 թվականին նվազել են 27%-ով՝ 37-ից դառնալով 27։

Հարկերից խուսափման դեպքերը 2023-ի 4-ից հասել են 5-ի, սակայն դրանց բացահայտման ցուցանիշը մնացել է 100%-ի։

Փողերի լվացման դեպքերը նվազել են՝ 4-ից դառնալով 2, և բացահայտման ցուցանիշը հասել է 100%-ի։

Կեղծ փողերի շրջանառության դեպքերը նվազել են՝ 12-ից դառնալով 10, բայց բացահայտման մակարդակը 8,3%-ից դարձել է 0%։

Կոռուպցիոն հանցագործությունները 2024 թվականին աճել են՝ 25-ից հասնելով 30-ի։

Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտված դեպքերը 2023-ից 77-ից դարձել են 152։

Հետախուզման մեջ գտնվող անձանց թիվը 2024 թվականին կազմել է 383։

Չնայած ընդհանուր հանցագործությունների աճին, Մեղրի համայնքում 2024 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը նվազել է, ինչը դրական ցուցանիշ է: Այնուամենայնիվ, բնակարանային գողությունների աճը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները:

Սյունիքի մարզի ընդհանուր վիճակագրությունը մատնանշում է, որ պետք է մշակել նոր ռազմավարություններ հանցավորության դեմ պայքարելու համար՝ ապահովելով մարզի բնակչության անվտանգությունը:

Հանդիպման ընթացքում Խաչատուր Անդրեասյանը, մասնակիցները կարևորեցին իրավապահ մարմինների, համայնքային կառույցների և հասարակության միջև համագործակցությունը՝ հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում: Դատախազը շեշտեց, որ աշխատանքները շարունակվում են, և անհրաժեշտ է ակտիվ վերահսկողություն՝ նոր դեպքերի բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ։

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55