Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար․ ուխտագնացությունների շարք՝ Դավիթ Բեկի զորահրամանատարների շիրիմներին

19.04.2022 13:09
4388

Վերնագրում տեղ գտած կարգախոս-արտահայտությունը՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար», Գարեգին Նժդեհի փառապանծ զորաշարքերի նշանաբանն էր 1920-21 թվականներին...

Հաշվի առնելով Արցախի և Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա տագնապալից վիճակը, մենք նախընտրեցինք հենց այդ կարգախոսը՝ այսօր մեկնարկած մեր ուխտագնացությունների համար։

Մեկնարկած ուխտագնացությունները ոգեշնչող առիթով են․ լրանում է Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժման 300-ամյակը...

Եվ այդ կապակցությամբ «Սյունյաց երկրի» խմբագրակազմը ձեռնարկել է ուխտագնացությունների շարք՝ Դաբիթ Բեկի և նրա զորավարների ու կողմնապետերի անվամբ սրբացած վայրեր...

Այսօր՝ ապրիլի 19-ին, առաջինն այցելեցինք Կապանի տարածաշրջանի Բեխ գյուղ, որտեղ հանգչում է Դավիթ Բեկի փառապանծ հրամանատարներից մեկի՝ Բալի զորավարի աճյունը։

Բալի զորավարը  լեգենդար Մելիք-Փարսադանի որդին էր, ով նույնպես Դավիթ Բեկի հավատարիմ աջակիցներից էր, բայց սպանվեց ուրացած և թրքաբարո հայ իշխանավորի կողմից (Ագուլիսում)։

Բալի զորավարի գերեզմանը Բեխի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում է։

Եկեղեցին հնամենի սրբավայրում վերաշինվել է 18-րդ դարում, կրկին նորոգվել 1903 թվականին (որմնադիրն էր Կավարտ գյուղացի Մարգարա Հակոբյանը և Հովհաննեսյանց ազգանունով մեկ այլ վարպետ)։ Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2011-ին՝ հովանավորությամբ մոսկվայաբնակ արծվանիկցի Միշա Մարգարյանի։

18-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարում նշանակալից դեր ունեցած Բեխն ուշագրավ է մեկ այլ առումով ևս․ պատմագիտության մեջ շրջանառվում է վարկած, որ այդ գյուղի զավակ էր Դավիթ Բեկ գահերեց զորավարը։

Մեզ ուղեկցող Ռաֆիկ Հայրապետյանը  հետաքրքիր հուշեր պատմեց Դավիթ Բեկի և Մելիք-Փարսադանյանների իշխանական գերդաստանի մասին՝ հուշեր, որ երեք դար շարունակ պահպանվում են կապանցիների հիշողության մեջ և փոխանցվում սերնդեսերունդ։

Մենք խոնարհվեցինք Բալի զորավարի գերեզմանի առջև, ծանոթացանք այդ պանթեոնում գտնվող մյուս տապանաքարերի վրա առկա վիմական գրություններին, որից հետո մոմավառություն կատարեցինք Սուրբ Գևորգ եկեղեցում՝ խնդրելով Բարձրյալին՝ չխաթարել հայոց Արցախի լինելիությունը և Սյունիք-հարազատ մոր գիրկը վերադարձնել մեր հայրենական այն տարածքները, որ վերջին երկու տարում ադրբեջանցիներն անարգել բռնազավթել են և իրենց տիրապետության տակ դրել։

Դավիթ Բեկի և նրա զորավարների հետքերով ուխտագնացությունների շարքը շարունակություն կունենա․ անպայման կայցելենք Թորոս իշխանի գերեզմանին (Եղվարդ), Առաքել զորապետի գերեզմանին (Շիշկերտ), Սարգիս հրամանատարի շիրիմին (Շվանիձոր) և, իհարկե, Մխիթար Սպարապետի և Մելիք Բարխուդարի գերեզմաններ, որ գտնվում են հին Խնձորեսկի Անապատի եկեղեցու բակում:

Շրջագայությունները կավարտվեն Վահանավանքում, որտեղ գտնվում է Դավիթ Բեկի ենթադրյալ գերեզմանը:

Իսկ հունիսին կթողարկվի «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հատուկ համար՝ նվիրված հայոց պատմության ամենափառավոր էջերից մեկին՝ Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարին, որի արդյունքում Սյունյաց աշխարհը մաքրվեց թուրք զավթիչներից և օտարամուտ մյուս տարրերից, բոլոր դավաճանները և ուրացողներն էլ գլխատվեցին գահերեց զորավարի կողմից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40