ՀԱՊԿ-Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

01.10.2020 16:19
1625

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայքում տեղադրվել է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման հետ կապված իրավիճակի մասին հայտարարություն:

Հայտարարության մեջ նշվում է․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն ու անհանգստություն է հայտնում այս տարվա սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, օգտագործվում են ծանր զինատեսակներ, ներառյալ հրետանի, տանկեր ու ինքնաթիռներ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներ:

Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. կնքված հրադադարի համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման փոխադարձ պարտավորությունների իրագործմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտային իրավիճակների կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու համար»:

hraparak.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34