ՀԱՊԿ-ը միանշանակ պետք է արձագանքի. Քաղաքագետ

13.07.2020 13:11
1059

Հայաստանի սահմանին ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միանշանակ պետք է արձագանքի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր քաղաքագետ Գարիկ Քեռյանը: 

«Առանց այն էլ ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում հաճախ հնչում են կարծիքներ այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի կատարում կոլեկտիվ անվտանգության իր գործառույթները: Տեսնում ենք սադրիչ գործողություններն ամիջապես Հայաստանի սահմանին են, այստեղ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը հայտարարություն պետք է անի, թեպետ, ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Այն կարող է լինել վերացական դատապարտող կամ կողմերին խաղաղության առաջարկ անող հայտարարություն: Պատճառն  այն է, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում»,-ասաց  քաղաքագետը: 

Խոսելով Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գարիկ Քեռյանը նշեց, որ ամբողջ հակամարտության ընթացքում, անկախ նրանից բանակցային գործընթացն ակտիվ է, թե պասիվ, սահմանային ընդհարումների վտանգը միշտ եղել է: 

«Նման գործողությունների գնալու ենթադրություններից մեկն այն է, որ երկրի ներսում սոցիալական լարվածութուն կա, կորոնավիրուսի, նավթի գների անկման հետ կապված խնդիրներ կան: Ղարաբաղյան ճակատը Ադրբեջանի իշխանությունների համար եղել է այն ուղղությունը, որը միշտ հարմար է եղել շեղել հասարակության ուշադրությունը, ցույց տալ, որ շատ ավելի մեծ վտանգներ կան, քան ձեր սոցիալական խնդիրը, աշխատավարձերը, թոշակները կամ օրվա հացի խնդիրը: Սա շատ հարմար քայլ է շեղել հակաիշխանական տրամադրություններից»,-ասաց նա: 

Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախագահ Ալիևը և նրա շրջապատը, անհանգստացած են, որ բանակցային գործընթացում ռեալ արդյունք չկա: Սառեցումը կարող է երկարատև շարունակվել, հետևաբար նման սադրանքներով, ընդհարումներով փորձում են կրակը վառ պահել: 

«Այստեղ շատ ակտիվ աշխատանք պետք է իրականացնել տեղեկատվական դաշտում: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի ներկայացնել, որ Հայաստանն է նման գործողությունների գնում համաճարակի պայմաններում: Մեր համապատասխան կառույցները պետք է ակտիվ աշխատեն միջազգային հանրությանն իրական պատկերը ներկայացնելու համար: Մեզ համար վաղուց պարզ է, որ Արդբեջանը թքած ունի թե միջազգային պայմանագրերի, թե հորդորների, հայտարարությունների վրա: Մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք իրականը, որ ընկալումներում Հայաստանը չլինի ագրեսոր»,-հավելեց Գարիկ Քեռյանը:  

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էրոր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել են հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելովոր հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էրոր ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբորտեղ ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկիցԻրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էրոր երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26