Հարկային մուտքերն աճել են գերավճարների հաշվին

14.08.2017 14:37
1788

Պետեկամուտների կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում հավաքել է 549.6 միլիարդ դրամ, ինչը 37.6 միլիարդ դրամով ավելի շատ է, քան անցած տարվա առաջին կիսամյակում էր, երբ կոմիտեն ղեկավարում էր Հովհաննես Հովսեփյանը:

Աճի մեծ մասն ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի ընդամենը երեք ընկերությունների եւ մեծահարուստ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ձեռնարկությունների հաշվին:

Լրացուցիչ 37.6 միլիարդի կեսից ավելին՝ 21.9 միլիարդը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Գեոպրոմայնինգ գոլդի», «Կապանի լեռնահարստացման կոմբինատի», ինչպես նաեւ «Ալեքս հոլդինգի», «Նատալի ֆարմի», «Ա եւ գ»-ի, «Ալեքս գրիգի» ու «Ալեքս տեքստիլի» նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի վճարած հարկերն են:

Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները գրեթե երկու անգամ ավելի հարկ են վճարել, իսկ հանքարդյունաբերող երեք ընկերությունից գանձված գումարն ավելացել է 2.5 անգամ (2016թ. առաջին կիսամյակ՝ 8.6 միլիարդ դրամ, 2017թ․ առաջին կիսամյակ՝ 21.9 միլիարդ):

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պղնձի խտանյութի արդյունահանումն ավելացել է ընդամենը 6.9 տոկոսով, իսկ միջազգային շուկայում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, պղնձի գներն աճել են շուրջ 20 տոկոսով:

Պետեկամուտների կոմիտեի թվերը ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում հայաստանյան ընկերությունները 13.5 միլիարդ դրամի գերավճար են կատարել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ գերավճարներով պետբյուջե լցնելը հայաստանյան հարկային մարմինների արդեն ավանդական դարձած գործելաոճն է:

«Սա այն գործիքն է, որն օգտագործվում է հարկային մարմինների կողմից, երբ որ մեզ փորձում են ներկայացնել, որ հարկային վարչարարության ինչ-ինչ աշխատանքների արդյունքում մեզ մոտ հարկերը հավաքվել են ավել», - պարզաբանեց տնտեսագետը:

«Ազատությունը» դիմել էր Պետեկամուտների կոմիտե՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն պատասխան չստացանք:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ գերավճարներն ազդում են հայաստանյան բիզնեսի ու հետեւաբար՝ տնտեսության վրա, որովհետեւ դրանք զրկում են գործարարներին անհրաժեշտ միջոցներից:

«Զուտ ֆինանսական առումով՝ հասկանալի է, որ այդ գումարները կարող էին դառնալ բիզնեսի շրջանառու միջոց: Այսինքն՝ որպեսզի այդ միջոցներն ինքը ձեռք բերի, դիմում է ֆինանսական կառույցներին, ֆինանսական կառույցներն անվճար չեն տալիս՝ 6-ից 10 տոկոս լրացուցիչ գումար են վճարում դրա համար», - նշեց Վահագն Խաչատրյանը:

ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 օգոստոսի 2017թ.
azatutyun.am

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին

15.09.2026 10:43

Ամերիկացի լրագրողը դատապարտել է Հաջիևի կազմակերպած «աղվանական» շոուն և միջազգային դիվանագետների մասնակցությունը

15.09.2026 10:40

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03