Հարկայինը ID քարտի օգնությամբ կպարզի քաղաքացիների «ձախ» եկամուտները

13.11.2018 17:07
1263

Տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, մնում է` կառավարությունը որոշում կայացնի։

Հայաստանում ID քարտերով գնումներ կատարելը կարելի է շատ արագ և հեշտությամբ կարգավորել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ–ի պետի տեղակալ Միքայել Փաշայանը։

Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները, որոնք արդեն տեղադրված են Հայաստանի բոլոր առևտրային կետերում, մի քանի ֆունկցիա են ներառում։ Սարքերը ոչ միայն գնման կտրոններն են տրամադրում, այլև կարդում են բանկային և ID քարտերը։

Այսինքն` արդեն այսօր խանութներից հնարավոր է հանգիստ գնումներ կատարել բանկային քարտերով։ «Այլ հարց է, որ Հայաստանում այս պրակտիկան դեռ այդքան էլ տարածված չէ», –նկատեց Փաշայանը։

Իսկ եթե խոսենք ID քարտերի մասին, ապա հսկիչ-դրամարկղային սարքերն արդեն կարդում են դրանք։ Ավելին` կարելի է դրանք օգտագործել ոգելից խմիչք և ծխախոտ գնողների տարիքը ստուգելու համար։

Այսպիսով, հարկային ծառայությունը կարող է գնումները հաստատել ID քարտերով։ Դրանք բանկային քարտերին չեն փոխարինում, որովհետև դրանց վրա գումար չի նստում։ Սակայն եթե գնումները հաստատվեն քարտով, հարկային ծառայությունը կհասկանա, թե ով և որքան գումար է ծախսում, այնուհետև կհասկանա` ծախսերն ու եկամուտը համընկնում են, թե ոչ, և արդյոք որևէ մեկը «լևի», չհարկվող գումարներ ունի, թե ոչ։

Լրացուցիչ ծախսերի կարիք չկա ո՛չ սարքեր գնելու, ո՛չ էլ հարկային ծառայությունների սերվերների համար։

«Բավական է կառավարության որոշումը, որպեսզի ՊԵԿ–ը թույլ տա նման կարգ կիրառել», – ասաց Փաշայանը։

Իսկ որպեսզի քաղաքացիները շահագրգռված լինեն իրենց գնումները հարկայինին ցույց տալու հարցում, նրանց կառաջարկեն հետ ստանալ ծախսած գումարի մի մասը (սուպերմարկետներում «քեշբեքի» նման)։ Բոլոր գնումների թվից տարեվերջին հնարավոր կլինի վերադարձնել 1-3%–ը։ Այս մասին իմանալով` քաղաքացիներն ավելի ակտիվորեն կպահանջեն հսկիչ–դրամարկղային կտրոնները, իսկ դա նշանակում է, որ հանրապետությունում կկրճատվի ստվերային առևտուրը։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40