Հարյուր ինը տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել. Մանվել Փարամազյան

24.04.2024 14:22
891

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է՝ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը։ Իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը։ Աշխարհասփյուռ հայությունը և առաջադեմ մարդկությունը հիշում ու դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Մենք ոգեկոչում ենք մեր՝ 1,5 միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։ Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի և աննկարագրելի ոճրի զոհ: Այսօր չենք կարող չհիշել նաև նրանց, ովքեր վերապրեցին Մեծ Եղեռնը: Նրանց, ովքեր անցնելով պարտադրված արտագաղթը և արհավիրքներն` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում կամ սփյուռքում: Նրանց, ովքեր իրենց աննկուն կամքով պայքարեցին հանուն կյանքի: Նրանց, ովքեր վառ պահեցին իրենց հայ ինքնությունն ու անունը: Նրանց, ովքեր ծնեցին զավակներ, թոռներ, ծոռներ: Նրանց, ովքեր դաստիարակեցին իրենց ժառանգներին մարդ և հայ:

Հարյուր ինը տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել: Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մենք շարունակելու ենք արթնացնել մարդկության խիղճը, որպեսզի նման ոճիրներ չիրականացվեն աշխարհի և որևէ ժողովրդի հանդեպ: Չպետք է թույլ տանք, որպեսզի միայն հայ լինելու համար սպանված մարդկանց հիշատակն անարգվի Մեծ Եղեռնի ոճրի մերժմամբ: Դա է Հայոց ցեղասպանության հանդեպ մեր առաջնահերթ հանձնառությունը:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը:

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40