ԿԱՊԱՆՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

09.12.2021 12:48
1921

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Արսեն Քյարամյանի գլխավորությամբ, Կապանում կառուցում է հանրային նշանակության գոտի։ Կառուցվում է մարզահամալիր, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, ճեմուղիներ, սրճարան, հանգստի գոտիներ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1․74 մլրդ ՀՀ դրամ։ Մարզահամալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի մայիսին։


«Մարզահամալիր կառուցելու գաղափարը ծնվեց այն պատճառով, որ նախ մենք արդեն որոշակի փորձառություն ունենք մարզահամալիր շահագործելու։ Մենք ունեինք հողակտոր Սյունիքի մարզում, որը մեզ տրամադրված էր բազմաբնակարանոց շենք կառուցելու համար, սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ ջրերի հոսքը այն աստիճանի է, որ նպատակահարմար չէ շենք կառուցել։ Դրանից հետո մենք որոշեցինք վերականգնել տարածքի նախորդող նշանակությունը։ Պիտի տեղեկացնեմ, որ Խորհրդային Միության տարիներին այստեղ հենց լողավազան էլ եղել է։ Պիտի տեղեկացնեմ նաև, որ ներգրավել ենք նաև որոշակի վարկային ռեսուրսներ։ Այն պահին,երբ տարածքը հանձվում էր մեզ, բնականաբար, շատ վատ վիճակ էր ու լողավազանն էլ չէր շահագործվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Քյարամյանը։

«Սյունիքի մարզում նման ենթակառուցվածք գոյություն չունի, իսկ սյունեցին միանշանակ արժանի է կյանքի համար ունենալ ավելի լավ պայմաններ։ Պատերազմի օրերին անգամ մենք գտնվել ենք շինարարական բուռն պրոցեսի մեջ ու որևէ վայրկյան կանգ չենք առել։ Չենք կանգնել, որովհետև կանգնել արդեն իսկ նշանակում է պարտություն։ Սահմանը, կարծում ենք, անվտանգ է նաև աշխատանքով, ներդրմամբ և ստեղծագործությամբ։ Բանաձևը սա է ու այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Անվտանգությունը սկսում է ժողովրդագրությունից, իսկ ժողովրդագրման համար պայման պիտի ստեղծել։ Այստեղ մարզվող, պարապող, իր ֆիզիկականին հետևող երեխան, երիտասարդը, բնականաբար, շատ ավելի լավ է կարողանալու պաշտպանել իր հայրենիքը։ Ես բոլոր ներդրողներին ուզում եմ կոչով դիմել։ Ուզում եմ դիմել, որ յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում ներդրումներ անեն ու անեն Երևանից դուրս, դա շատ կարևոր է, որովհետև Հայաստանի առջև ծառացած խնդիրներից մեկը հենց տարածքային համաչափ զարգացման խնդիրն է»,- Հավելեց Քյարամյանը։

Կոմպլեքսի կառուցման շինաշխատանքներին հետևում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Նման ծրագիր իրականացնելը, այո, Կապան համայնքում մեծ անհրաժեշտություն էր։ Այս համալիրը եզակի է լինելու Կապան համայնքում։ Իրոք ստեղծվում է ժամանակակից պայմաններին համապատասխան համալիր։ Լուրջ ներդրում է փաստորեն իրականացվում Կապան համայնքում։ Սա տնտեսական ակտիվություն ապահովելու համար ևս կարևոր պրոցես է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փարսյանը։

Նշենք, որ համալիրը կոչվելու է Insport Syunik:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/55f6a7b0c81e091fce6f6a627a7edf5d?fbclid=IwAR24Jn0T4mkZMRAnrjCcdmqyi2VpNDQvhJMsDLyT36h5xQGZTQ7WF_CgvF8

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24