Հա՛յ Ազգ, թղթե շերեփով այլևս չենք վազելու Սևրի պայմանագրի հետևից. Հայաստանի սահմանները միշտ գծելու է Հայոց Ազգային փառապանծ Բանակը և վե՛րջ

10.08.2020 23:00
4036

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արևմտամետ հայ հանրությունը մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ նշում է Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը: Այդ պայմանագիրը կնքվել է առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից տերությունների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև: Պայմանագրով պիտի որոշվեր նաև Թուրքիայի և Հայաստանի սահմանը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանը պետք է անցնեին Վանի, Էրզրումի, Տրապիզոնի և Բիթլիսի նահանգների մի մասը՝ ելքով դեպի Սև ծով: Հայաստանի և Թուրքիայի ճշգրիտ սահմանը պետք է որոշվեր ԱՄՆ նախագահի իրավարար վճռով, որը հրապարակվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Այս պայմանագրով Հայաստանին վերաբերող դրույթներն, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունից հրապարակված իրավարար վճիռն այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ սուլթանական Թուրքիայի կառավարությունը նույնիսկ չվավերացրեց պայմանագիրը, իսկ դրա ստորագրումից մեկուկես ամիս հետո Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա և զենքով որոշեց Հայաստանի հետ իր սահմանը: Հայաստանի, այսպես կոչված, դաշնակից պետություններն այդպես էլ շոշափելի որևէ օժանդակություն ցույց չտվեցին Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված Հայաստանին, ավելին, միասնաբար ճանաչեցին Թուրքիայի գծած նոր սահմանները:
Ըստ էության՝ Սևրի հաշտության համաձայնագիրը հայերիս ոչ թե ցնծություն և հրճվանք պետք է պատճառի, այլ ամոթ և խայտառակություն: Հերթական անգամ Հայաստանը և Հայ Ժողովուրդն ապավինեցին թղթե շերեփին՝ հավատալով, որ արևմտյան տերություններն ինչ-որ թղթով մեզ պետք է հայրենիք նվիրեն, գծեն մեր հայրենիքի սահմանները: Հավատն արևմտյան դաշնակիցների նկատմամբ այնքան ուժեղ էր, որ Հայաստանի Հանրապետության բանակը պարտվեց իրենից թվաքանակով ավելի փոքր և ավելի վատ զինված թուրքական հրոսակներին, որովհետև ոչ թե ապավինել էր իր ուժին, այլ սպասում էր դաշնակիցների աջակցությանը. սա ավելի մեծ խայտառակություն է:
Սևրի հաշտության պայմանագիրը Հայ Ազգի համար ընդամենը մի խորհուրդ ունի. Հայաստանի սահմաններն այսուհետ որոշվելու են բացառապես Հայոց Ազգային փառապանծ Բանակի հաղթական գործողությունների արդյունքում, և միայն հայ զինվո՛րն է, որ իր զենքի ուժով գծելու է Հայաստանի սահմանները:
Հայաստանն ու Հայ Ազգն այլևս չպետք է ապավինեն արևմտյան տերությունների խոստումներին՝ որքան էլ դրանք ճոխ և ոգևորիչ թվան: Արևմտյան որևէ պետություն փորձության չի ենթարկի իր զինվորի կյանքը՝ հանուն Հայաստանի ազգային-պետական շահի պաշտպանության:
Բոլոր նրանք, ովքեր ցնծության մեջ են Սևրի հաշտության պայմանագրի ստորագրման առիթով, ընդամենն ուզում են Հայաստանը տանել դեպի նոր պարտություն և խայտառակություն, որը, բնականաբար, մենք թույլ չենք տա:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21