Հայ– հնդկական մշակույթները մերձեցնելու միտումով

14.10.2024 12:29
770

Հայ-հնդկական կապերը գնում են դարերի խորքերը։ Աշխարհագրական առումով հեռու լինելով իրարից՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն այդ երկու ժողովուրդները։ Հնդկաստանում նաև հայկական գաղութներ կան, իսկ Մադրաս քաղաքում է լույս տեսել (1794 թ․) հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարար» ամսագիրը։ Մեր օրերում ավելի արդիական է դառնում հայ-հնդկական  առնչությունների իմաստավորումը։

Ինչևէ, հոկտեմբերի 12-ին և 13-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հայ-հնդկական մշակութային օրեր» միջոցառումը։ Պալատի նախասրահում ավանդական աղուհացով դիմավորեցին ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար տիկին Ռաջ Բհալային և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Պալատի երկրորդ հարկում տեղի ունեցավ «Հայ-հնդկական մշակույթի օրերի» բացումը։ Օրվա խորհուրդը մանրամասնեց «Քաջարան» կինոթատրոնի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը։ Բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան տիկին Ռաջ Բհալան, Մանվել Փարամազյանը, «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Մկրտչյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը և ուրիշներ։

Այնուհետև համերգային ծրագիր էր, որ անտարբեր չթողեց ներկաներին։ Այն սկսվեց Նարա Մկրտչյանի (քանոն) կատարումով՝ Սայաթ-Նովա «Էշխեմեդ»։ Այնուհետև «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի «Շակտի» երգի պարի խումբը ներկայացրեց հնդկական պար։ Մշակույթի պալատի «Նռանե» պարային համույթի մենակատար Սառա Ստեփանյանը հանդես եկավ մենապարով՝ «Հարսնացուն Զանգեզուրից»։ Տպավորիչ էր նույն համույթի կատարմամբ Խաչատուր Ավետիսյանի «Իլիկներ» պարը։ Լիլիթ Գրիգորյանը (սրինգ), Գոհար Հովհաննիսյանը (նվագակցող) հնչեցրին երաժշտություն հնդկական ֆիլմից։ Վերջում հանդես եկավ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Մանել» երգչախումբն ինքնատիպ մի կատարումով։

Ճեմասրահում կազմակերպվել էին գեղանկարների ցուցահանդես, գորգերի և կարպետների ցուցադրություն, կինոցուցադրություն, անցկացվեցին վարպետաց դասեր։

Ծրագրին աջակցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը և Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը։ Ծրագրի գործընկերներն են «Հայ–հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։

Ծրագիրն իրականացվեց Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամ (Հայաստան)-ի և «Քրիեյթիվ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08