Հայաստանի և Ղարաբաղի իշխանության պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են. Նիկոլ Փաշինյան

03.11.2019 23:51
1063

Վերջին շրջանում շատ է շահարկվում այն թեման, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կան հակասություններ և փորձ է արվում ներկայացնել, թե Արցախի հարցում կա նման իրավիճակ: Կարող եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանության պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այլ կերպ լինել չի կարող: Այս թեմայով որևէ շահարկում լինել չի կարող: Այս թեմայով հաճախ եմ քննարկումներ ունենում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ»,- ասաց Փաշինյանը:

Ապա Փաշինյանն անդրադարձավ Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությանը:

«Նա դիմումից ազատվել է իմ որոշմամբ` սեփական դիմումի համաձայն: Այդ պաշտոնանկության վերաբերյալ ինչ-որ ժամանակ շրջանառության մեջ դրվեց այսպիսի թեզ: Ասում էին, թե Դուշամբեում Ալիևն ու Փաշինյանը, երբ բարձրանում էին վերելակով, այնտեղ դավադիր պայմանավորվածություններ են եղել: Ասում են, որ այնտեղ է եղել Հայրապետովը, նա լսել է և աշխատանքից ազատվել է հենց այդ պատճառով:

Ուրեմն, ես այնքան ապաշնորհ դավադիր եմ և անխելք, որ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում և դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնազորի ներկայությամբ: Մարդ, որի հետ շփվել եմ 4 ամիս: Նա այդքան ժամանակ է եղել իմ թիկնազորի ղեկավարը: Բայց, եթե անգամ այդպես է, դրանից հետո պետք է նրան ոչ թե պաշտոնից ազատեի, այլ պինդ պահեի, քանի որ այդպես նրա լռությունը կարող էի ապահովել, իսկ ազատ մարդը որտեղ, երբ, ինչ ուզենա, կարող է խոսել»,- ասաց Փաշինյանը:

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22