Մելիքսեթ Պողոսյան. «Հրադադար կա, բայց այնպես չէ, որ խախտումներ չկան… »

22.04.2016 14:28
4088

Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին ապրիլի 3-ից իր աշխատասենյակում չես գտնի: Նա նորից ղեկավարում է Գորիսի երկրապահ կամավորների ջոկատը: Գնդապետին այս անգամ հանդիպեցինք մարտական դիրքերում եւ կարճ զրույց ունեցանք:


- Պարոն գնդապետ, ինչպե՞ս եք գնահատում օպերատիվ վիճակը ձեր ջոկատի պաշտպանությանը վստահված հատվածում:

- Այս պահին ապահով ենք, ամուր պաշտպանություն ունենք, կատարել ենք ինժեներական աշխատանքներ, համագործակցում ենք ԼՂՀ ՊԲ-ի ե՛ւ դասակի, ե՛ւ վաշտի, ե՛ւ գումարտակի, ե՛ւ գնդի հրամանատարների հետ: Ինչով կարող ենք, աջակցում եւ օգնում ենք: Այս պահին գտնվում ենք առաջնագծում՝ Տոնաշենի եւ Եղնիկների հատվածն է սա: Դեպի ձախ Գյուլիստանն է, մեր դիրքրեը Շահումյանի շրջանին են սահմանակից:

- Ամսի 5-ի ժամը 12-ին կրակը դադարեցնելու հրաման է տրված, դուք դա զգո՞ւմ եք, թե՞ խախտումներ կան:

- Հրադադար կա, բայց այնպես չէ, որ, ասենք, խախտումներ չկան: Եթե տեսանելի լինեն զինվորը, մեքենան, էլի կրակոցներ կլինեն, ականանետի եւ այլն: Իրենց կողմից խախտում է դա, բայց մենք այստեղ բարձր դիրքերում ենք: Ե՛վ ինժեներական կառույցները, ե՛ւ խրամատները նորմալ արված են:

- Եթե փորձեն նախաձեռնություն դրսեւորել դժվար կլինի, չէ՞:

- Չեն կարող, անհնարին է:

- Այստեղ տեսնում ենք ժամկետային զինծառայողների:

- Կեցցեն մեր զինվորները, մեր սպաները, ովքեր միշտ կանգնած են այս բարձունքներում: Իրենց պիտի գոտեպնդենք, իրենց կողքին կանգնենք, որ տղաներն ուժեղ լինեն:

- Թիկունքի աջակցությունը զգո՞ւմ եք:

- Առաջին օրվանից, երբ հակառակորդը սկսեց մարտական գործողություններ, Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզի բոլոր կամավորներին հավաքել է: Մի մասը մնացել է ռեզերվում, մի մասը՝ Մատաղիսում, մենք, թվով 150 հոգի, եկել ենք այս հատվածը: Համագործակցում ենք զորամասի հրամանատարի հետ, դիրքի տերն իրենք են, շարքային զինվորն էլ, եթե դիրքի պատասխանատուն է, ինչ ասում է, անում ենք: Մեզ պիտի պահենք այնպես կարգապահ, որ մեզնից մի բան սովորեն: Ոչ թե ասեն, բա եկան, ոչ մի բան չարեցին ու գնացին:

- Բայց նաեւ պիտի ասենք, որ կամավորներն արդեն 20-25 տարով մեծացել են: Դժվա՞ր չէ նրանց համար:

- Մեր տղաներն այնպիսի տղաներ են, որ ե՛ւ վիրավոր կա, ե՛ւ մարտական գործողությունների մեջ փորձված մարդիկ, եւ փորձի փոխանակում է, ե՛ւ որպես խորհրդատու, որպես մարտական գործողությունների մասնակից, աջակցում ենք, այսօրվա զինվորներին, ջոկերին, դասակներին, վաշտերին: Ինչքան կարողանում ենք, աջակցում ենք:

- Ձեզ հաջողություն ենք մաղթում, ի՞նչ կավելացնեիք ասվածին:

- Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, որ այսքան միասնական կարող է լինել, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ շատերը զանգում են եւ ուզում են մեզ միանալ, բայց մենք չենք թողնում: Տեսեք, ինչքան ոգեւորիչ է: Այս կռիվն ազգովի ենք մղում, մեր հաղթանակն ազգովի ենք տանելու: 20-22 տարի առաջ, ում մեջ հայրենասիրություն կար, նրանք են զենք բռնել, բայց այսօր մեր զինվորն առաջին գծում է, ուզենք-չուզենք նրա կողքին պիտի կանգնենք:

Առաջինը խախաղություն եմ ցանկանում, երկրորդն էլ՝ եթե խախտվի խաղաղությունը, մինչեւ վերջ կանգնելու եւ ազգովին հաղթելու ենք, հարյուր տոկոսով, ճիշտ պիտի պլանավորենք, ճիշտ կազմակերպենք, ճիշտ խնդիրները դնենք: Ամեն մի զինապարտ, կամավոր, զինվոր իր խնդիրը պիտի իմանա հստակ: Այստեղ հրամանատարը պիտի քրտնի, համազգեստ մաշի, նստի իր հրամանատարական դիրքում եւ ճիշտ ղեկավարի: Սա է ամբողջ խնդիրը: Սյունեցիներս միշտ հարավարեւելյան հատվածում ենք կռվել, այս անգամ այնպես է ստացվել, որ Ղարաբաղի հյուսիսարեւելյան սահմանն ենք պահպանում եւ ոչ մի խնդիր չունենք:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24