Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կրկնակի հարկումից

28.10.2021 14:09
1160

ՀՀ ազգային ժողովը քննարկեց  Հայաստանի և Սինգապուրի միջև նոր համաձայնագիր, որով նախատեսվում է երկու երկրների ռեզիդենտ կազմակերպությունների համար բացառել կրկնակի հարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Հետապնդվում է 3 հիմնական նպատակ,առաջին՝ հնարավորություն ընձեռել, որ գործուն մեխանիզմներով 2 երկրների ռեզիդենտները հնարավորություն ունենան ազատվել կրկնակի հարկումից: Երկրորդ՝ առաջարկվում են ավելի նվազ դրույքաչափեր, քան համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման դրույքաչափերն են: Ակնկալվում է փոխադարձաբար խրախուսել ձեռնարկատիրական գործունեության իրականացումը: Եվ երրորդ՝ ստեղծել ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր»,-նշեց Պողոսյանը:

Որպես սկզբունք՝ ամրագրվել է, որ հիմնական եկամուտները ենթակա են հարկման ստացողի ռեզիդենտության երկրում՝ դրանք լինեն ձեռնարկտիրական, թե պասիվ եկամուտներ:

Սակայն հիմնական կանոնից նաև բացառություններ կան: Առաջինը վերաբերում է ձեռնարկատիրական եկամուտներին: Եթե պայմանավորվող կողմի ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է մյուս պայմանավորվող պետությունում մշտական հաստատության ձևավորմամբ, ապա այդ դեպքում հյուրընկալող երկիրն իրավունք է ստանում հարկել այդ ձեռնարկատիրական եկամուտները, իսկ եթե ոչ՝ ապա միայն ռեզիդենտության երկիրն է այդ հնարավորությունը ստանում: Պասիվ եկամուտների դեպքում նաև նախապատվության իրավունքը տրված է վճարման աղբյուր համարվող երկրին, և գործնականում երկրներն օգտվում են իրենց այս նախապատվության իրավունքից:

Պասիվ եկամուտներից տոկոսների, ռոյալթիների համար նախատեսված է ազգային օրենսդրությամբ սահմանված 10 տոկոսի համեմատությամբ ավելի ցածր՝ 5 տոկոս դրույքաչափ, շահաբաժինների պարագայում՝ 0 տոկոս:

Այսպիսով, համաձայնագիրը նպատակ ունի բացառել կրկնակի հարկումը պետություններից մեկում կամ երկուսում հարկման ենթակա անձանց կամ ընկերությունների ծավալած գործունեությունից ստացվող եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40