Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր երկրորդ

06.07.2026 11:50
466

Փառատոնի երկրորդ օրվա՝ հուլիսի 5-ի ծրագիրը խորագիր ուներ՝ «Պատմության հնչյունը», բայց մինչև համերգը սկսվելը փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Սևակ Ավանեսյանը մանրամասնեց փառատոնի երկրորդ օրվա ծրագիրը՝ ներկայացնելով նրանում ներառված կոմպոզիտորներին և նրանց անմահ ստեղծագործություններին։

Համերգը սկսվեց Մորիս Ռավելի «Լավանս» ստեղծագործությամբ, որ հանդիսատեսին մատուցեցին Քրիստիան Էրբսլյոհ-Փափազյանը և Ուրսուլա վոն Լերբերը (դաշնամուրային կատարում): Հաջորդիվ հնչեց Կլոդ Դեբյուսիի երեք մասանոց «Ջութակի սոնատ սոլ մինոր» ստեղծագործությունը (ջութակահար՝ Հրաչյա Ավանեսյան, դաշնակահար՝ Մարիաննա Շիրինյան)։

Հանդիսատեսը հատկապես բուռն արձագանքեց ակորդեոնահար Ռադու Ռատոյի կատարումներին։ Երաժիշտը նախ կատարեց Կամիլ Սեն Սանսի «Մահվան պարը» ստեղծագործությունը, այնուհետև հնչեցրեց մոլդովացի ակորդեոնահար, դիրիժոր, կոմպոզիտոր Միհայ Ամիհալաքիոյեի կարճ, վիրտուոզ բնույթի ստեղծագործությունը։

Ընդմիջումից հետո հանդիսատեսին հաճելի պահեր պարգևեց երաժիշտների եռյակը՝ Ժուլիեն Լիբեր (դաշնամուր), Հայկ Կազազյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), նրանք հնչեցրին լայնակտավ մի ստեղծագործություն՝ Ֆելիքս Մենդելսոնի չորս մասանի «Դաշնամուրային տրիո № 2 դո մինոր, օպուս 66» ստեղծագործությունը։ Բարձրակարգ մի կատարում, որ բուռն ծափահարություններ և հիացական բացականչություններ կորզեց հանդիսատեսից։

Փառատոնում ևս մի ավանդույթ է ձևավորվել՝ Լոնդոնի «Florian Leonhard Fine Violins» պատմական գործիքների բացառիկ ցուցահանդես, որ կազմակերպվում է երգեհոնային դահլիճին կից սրահում։ Այս անգամ ներկայացված էին Գվարներիի, Ստրադիվարիուսի, Պաոլո  Տեստոնիի մի քանի դար առաջ պատրաստած գործիքները՝ ջութակ, ալտ, թավջութակ, ընդ որում գործիքներից մեկը թվագրված է 1865 թ․։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40