Հայաստանի նախագահը փոխում է դեսպաններին

25.09.2018 15:56
1235

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել և որոշ արտասահմանյան երկրներից հետ է կանչել ՀՀ դեսպաններին ու նրանց փոխարեն նոր դիվանագետներ է նշանակել։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով Գեղամ Ղարիբջանյանին հետ է կանչել` Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ Մանվել Բադեյանին` Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոններից։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթում այդ պաշտոնում Մանվել Բադեյանին այսուհետ կփոխարինի Սարմեն Բաղդասարյանը։

Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 25-ին

67-ամյա Գեղամ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպան էր նշանակվել 2012թ-ին։ Մինչ այդ դիվանագիտական առաքելություն է իրականացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, Կատարում։ Եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

61-ամյա Մանվել Բադեյանը Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2016թ-ին։ Բադեյանը 1999թ-ից ԱԺ պատգամավոր էր։ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն է։



armeniasputnik.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24