Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն

30.06.2023 10:35
717

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը:

 «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարել է Բլինքենը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև:

«Անհամբեր սպասում ենք առաջիկա շաբաթներում այս գործընթացի շարունակությանը:
Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»,- ասել է պետքարտուղարը։

Ավելի ուշ թվիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարը կրկին երախտագիտություն է հայտնել կողմերին անկեղծ և բաց երկխոսության համար:

«Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորում ցուցաբերելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է պետքարտուղարը:

Նախքան պետքարտուղարի ելույթն ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում բանակցությունները որակել է կառուցողական՝ հայտնելով, որ պետքարտուղարը երկկողմ և եռակողմ հանդիպումներ կունենան արտգործնախարարների հետ:

Իսկ Երևանն ու Բաքուն բանակցություններից հետո ամփոփել են արդյունքները նույնանման հայտարարության տեսքով, ուր, մասնավորապես, նշված է.

«Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»:

Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում:

Վաշինգտոնում ընթացող բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

https://artsakhpress.am/

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56