Հայաստանից արտահանման մեջ ԱՄԷ-ի մասնաբաժինը մոտենում է 50 տոկոսի, դեպի ՌԴ նվազում կա. տնտեսագետը՝ պատճառների մասին

15.10.2024 11:29
591

Հայաստանը 2024 թվականի 8 ամիսներին՝ հունվար-օգոստոսին, արտահանել է 9 մլրդ  694 մլն 745.3 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2.1 անգամ: Եթե ավանդաբար Հայաստանից արտահանման ծավալներով առաջատարը Ռուսաստանն էր, ապա այժմ արտահանման կառուցվածքում փոփոխություն է նկատվում, առաջատարն այս անգամ Արաբական Միացյալ Էմիրություններն է:  

«Արմենպրես»-ը պատճառների ու արտահանմանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 8 ամսում Հայաստանն ամենաշատն արտահանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 4 մլրդ 311  մլն 465.6 հազար դոլարի, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 7.3 անգամ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, Ռուսաստան արտահանումը նվազել է 19.5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 930 մլն 397.2 հազար դոլար: Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է՝ 839 մլն 999.8 հազար դոլար ծավալով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 3 անգամ է: 

Ըստ տնտեսագետի՝ այդ փոփոխությունն արտացոլում է արտահանման ապրանքային կառուցվածքի փոփոխությունը: «Մեր արտահանման ապրանքային կառուցվածքում, 2023-ի վերջերից սկսած, արձանագրվում են գործընթացներ, որոնք ենթադրում են թանկարժեք մետաղների ու քարերի դերակատարության կտրուկ մեծացում: Դրանով պայմանավորված՝ փոխվում է և՛ ապրանքայն կառուցվածքը, և՛ երկրների կառուցվածքը: Մեծ ծավալի «թանկարժեք քարեր, մետաղներ» հոդվածով ապրանք է ներմուծվում Հայաստան Ռուսաստանից: Հետո այդ ապրանքը որոշակի վերամշակման ենթարկվելուց, նաև որոշակի հատված առանց վերամշակման ենթարկվելու, արտահանվում է առանձին երկրներ, առաջին հերթին՝ ԱՄԷ: Դրանով պայմանավորված՝ ԱՄԷ-ի մասնաբաժինը կտրուկ ավելացել է մեր արտահանման կառուցվածքում՝ ընդհուպ մոտենալով 50 տոկոսին, և դա մեկ հոդվածի շնորհիվ»,–ասաց Քթոյանը: 

Ըստ նրա՝ սա մի կողմից թույլ է տալիս ցուցանիշների բարելավում ունենալ, մյուս կողմից չի կարելի ասել, թե երկրում նշանակալի ավելացված արժեք է ստեղծվում կամ տնտեսական ներուժն էականորեն աճում է:

Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալի նվազմանը,  տնտեսագետը դա պայմանավորեց երկու գործոնով: Առաջինը կապված է Հայաստանից Ռուսաստան վերաարտահանվող ապրանքների հետ: «Մեքենաների, սարքավորումների, տեխնիկական միջոցների արտահանումը պատերազմի մեկնարկից երկու տարվա ընթացքում բազմապատկվեց գրեթե 20 անգամ: Ունեինք բավականին բարձր բազա, այն հասել էր իր գագաթնակետին: Եվ հաջորդիվ պետք է լիներ նվազումը: Մենք նվազում ունենք առաջին հերթին նմանօրինակ հոդվածների մասով, որոնք նախկինում թռիչքային աճ էին արձանագրել, հիմա որոշակի ճշգրտումներ են գնում»,-ասաց Քթոյանը:

Ռուսաստան արտահանման նվազման մյուս գործոնը նա համարեց ավանդաբար արտահանվող ապրանքների գծով ՌԴ շուկայում մրցունակության խնդիրը՝ պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ: «Արժեզրկված ռուբլու պայմաններում ռուսաստանյան շուկայում մրցակցելը բավականին դժվարացել է: Սա մեր ավանդական ուղղությունների համար, որոնց արտահանման հիման շուկան Ռուսաստանն էր, լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Եվ այստեղ էլ որոշակի նվազեցումներ կան»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է ընդհանուր ԵԱՏՄ շուկային, ապա 8 ամսում ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 2 մլրդ  51 մլն 574.7 հազար դոլար՝ նվազելով 18.4 տոկոսով: Քթոյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության 95 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, հետևաբար Ռուսաստանի հետ առևտրում տեղի ունեցող իրադարձությունները արտացոլվում են նաև ԵԱՏՄ-ի հետ ծավալների վրա: 

ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսում ևս նվազել է 24.2 տոկոսով՝ կազմելով 391 մլն 279.6 հազար դոլար: Այնուամենայնիվ, ԵՄ առանձին երկրներ արտահանումն աճել է: Օրինակ՝ Բելգիա արտահանումն աճել է 50.5 տոկոսով՝ կազմելով 85 մլն 715.3 հազար դոլար, Ռումինիա արտահանումն աճել է 88.6 տոկոսով՝ կազմելով 3 մլն 923 հազար դոլար: 

ԵՄ երկրներ արտահանման նվազման հետ կապված տնտեսագետն ասաց. «Նախկինում՝ 2000-ականների առաջին տասնամյակում, ԵՄ երկրներ արտահանումը 3 անգամ ավելին էր, քան դեպի Ռուսաստան արտահանումը: Հիմա ունենք տրամագծորեն հակառակ պատկերը: Այնպես չէ, որ նախկինում մրցունակ արտադրանքներ ունեինք, արտահանում էինք, հիմա չունենք: Պարզապես այն ժամանակ հանքագործական արտադրանքի արտահանումային հիմնական գործընկերները եվրոպական ընկերություններն էին, այդ ապրանքն իրենց միջոցով էր արտահանվում դեպի այդ շուկաներ՝ հետագա վերամշակման համար, ինչն անդրադառնում էր ԵՄ-ի հետ առևտրի վրա: Հիմա, քանի որ հանքագործության ոլորտում կապիտալի փոփոխություն կա, դա ևս իր անդրադարձն ունենում է արտահանման շուկաների վրա: Խնդիրը նաև այն է, որ, եթե կա ԵԱՏՄ ուղղություն, որտեղ հնարավոր է ավելի արագ շատ շահույթ ստանալ, ապա ընկերությունները, որոնք աշխատում էին Եվրոպայի հետ՝ մեր ավանդական ապրանքատեսակներն արտահանելու ուղղությամբ, արդեն իրենց ռեսուրսները վերաուղղորդում են այն ուղղությամբ, որտեղ ավելի արագ ու ավելի բարձր շահույթ կարելի է ստանալ: Դա բիզնեսի տրամաբանությունն է»,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ դա ևս որոշակի դերակատարում ունի դեպի ԵՄ արտահանման նվազման հարցում:

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38