Հայաստանում Եվրոպական միության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն

02.02.2018 14:49
2221

Հարգելի պարոն դեսպան

2018թ. հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում փորձել են առեւանգել ինձ:

Հիմք ընդունելով նախորդ ամիսներին «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի հանդեպ կատարված բազում անօրենություններ, ե՛ւ ՌԴ ոստիկանությանը, ե՛ւ Հայաստանում հայտարարել ենք, որ առեւանգման փորձը կարող էր պատվիրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Դրանից անմիջապես հետո նա իր ենթակա դպրոցների տնօրեններին, նաեւ այն տիկնոջը, ում կասկածում ենք Տամբովի հանցագործությանն առնչակից լինելու մեջ, պատվիրել է դիմումներ գրել թերթի խմբագրության եւ խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ:

Այդ դիմումների հիման վրա ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել են քրեական գործեր:

Քանի որ քրեական գործերի պատվիրատուն ակնհայտորեն մարզպետ Վահե Հակոբյանն է, քանի որ Սյունիքում նրան նախեւառաջ ընկալում են իբրեւ մարզի իրավապահ կառույցների ղեկավար, խնդրել ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ թերթին առնչվող քրեական գործերի նախաքննությունը տեղափոխել հանրապետության մեկ այլ մարզ՝ օբյեկտիվ ու անաչառ քննություն ապահովելու նպատակով:

Այդ հարցով խնդրել ենք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությունը:

Սյունիքում տեղի ունեցող զարգացումների մասին տեղյակ ենք պահել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւս:

Հարգելի պարոն Սվիտալսկի

Սույն դիմումով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Սյունիքի մարզում տեղի ունեցող հակասահմանադրական իրադարձությունների եւ մարզպետի պաշտոնը զբաղեցնող մարդու հանցավոր պահվածքի վրա:

Հատկապես ուշադրություն ենք հրավիրում վերջին տասը ամսում «Սյունյաց երկիր» թերթում եւ syuniacyerkir.am կայքում Վահե Հակոբյանի ապօրինի գործողությունները լուսաբանող հրապարակումների վրա:

Եվ այդ ընթացքում նա իր պաշտոնեական դիրքն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հնարարվորություններն օգտագործել, բազում չարագործություններ է կատարել թերթի գործունեությունը կազմալուծելու, թերթի լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոսքի ազատությունը մարզում ճնշելու համար:

Տեսնելով, որ ձախողվում է թերթը փակելուն միտված բոլոր ձեռնարկումներում, նա դիմել է ամենաստոր եւ նողկալի քայլի՝ իր ենթակաների միջոցով անհիմն եւ կեղծ հաղորդումներ ներկայացնելով իրավապահ մարմիններին, որոնց հիման վրա էլ քրեական գործեր են հարուցվել:

Սույն դիմումով խնդրում ենք ծանոթանալ նաեւ այդ քրեական գործերի նախապատմությանը, ինչը կբացահայտի դրանց շինծու եւ պատվիրված բնույթը, ինչը կբացահայտի միջնադարյան ինկվիզիցիայի օրենքներով ապրող Սյունիքի առօրյան:

                                                                                                                   

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

1 փետրվարի 2018թ.

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34