Հայաստանում հրատարակվել են մի քանի անուն փորձնական խոսող դասագրքեր

12.09.2021 10:13
43236

Հայաստանում հրատարակվել են մի քանի անուն փորձնական դասագրքեր, որոնք մշակվել են նոր մոտեցումներով ու մեթոդներով և կարող են կիրառվել տեխնոլոգիաների միջոցով: Դրանով նպատակ է հետապնդվում ուսման պրոցեսը դարձնել հնարավորինս ինտերակտիվ ու հետաքրքիր:

Գրականության դասագրքի հեղինակները փորձել են այն սովորողի համար գրավիչ դարձնել արտաքին տեսքից սկսած՝ համոզմունքով, որ գրքի հետ ծանոթությունը հենց դրանից է սկսվում: Նոր դասագիրքը գունագեղ է, հարուստ նկարներով, այդ թվում՝ համաշխարհային արվեստի գործերի, որոնք կապված են տվյալ թեմայի բովանդակությանը:

Նոր դասագրքերում փորձ է արվել տարանջատել կարևոր ու երկրորդական նյութը, լուսանցքներում տրվում են թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ:

Հեղինակների նպատակներից է, որ դասագրքում տվյալ թեմային հաջորդող հարցերը երեխային մղեն մտածելու, փնտրելու և գտնելու այլ աղբյուրներ: Օրինակ՝ առաջարկվում է տեղեկություններ հայթայթել գրողի կյանքում տեղ գտած նշանավոր մարդկանց մասին, համեմատություններ անել գրողի ստեղծագործության և համաշխարհային արվեստի որևէ նմուշի հետ, ուսումնասիրել գրողի հագուստն ու ոճը, ինչը ևս սովորողին կմղի դեպի գրողի ստեղծագործությունը: Նոր դասագրքում օրվա թեմային հաջորդող հարցերը տրված են ըստ բարդության և, ըստ այդմ էլ, գունավորված են:

Նոր դասագիրքը հնարավորություն է ստեղծում, որպեսզի սովորողը ոչ միայն կարդա, այլև լսի բանավոր խոսք: Եթե տվյալ թեմայի վերաբերյալ կա երգ, հայտնի ասմունքողների կատարումներ, ֆիլմեր, ապա դրանք QR կոդով ներկայացված են լուսանցքում, և սովորողը, սմարթֆոնը մոտեցնելով, կարող է տեսնել ու լսել դա: Ի դեպ, որոշ բանաստեղծություններ դասագրքի հեղինակների ձայնով են:

Փորձարկման նպատակով հրատարակված դասագրքերը նախ քննարկվել են ուսուցիչների հետ: Լույս տեսնելուց հետո ևս ոլորտի պատասխանատուներն ու հեղինակների խմբերը սպասում են նրանց կարծիքներին ու դիտողություններին՝ հիմնավոր առաջարկները հաշվի առնելու: Համընդհանուր կիրառման համար նոր դասագրքերի վերջնական տարբերակները կարող են լինել, երբ մրցույթ հայտարարվի՝ առարկայական նոր չափորոշչին և ծրագրին համապատասխան:

Փորձնական նոր դասագրքերը 6 առարկայից են: Դրանք յոթերորդ դասարանի ֆիզիկայի, կենսաբանության, հայոց պատմության, ինֆորմատիկայի և գրականության, ինչպես նաև 8-րդ դասարանի հասարակագիտություն առարկայի դասագրքեր են, որոնք հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: 7-րդ դասարանի գրականության մեկ այլ դասագիրք հրատարակել է «Զանգակը»:

Ինչ վերաբերում է առարկաների այս ընտրությանը, դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը նշում է, որ այդ առումով սահմանափակում չի եղել:

Յուրաքանչյուր դասագիրք տպագրվել է 700 օրինակով: Ավելի մեծ պահանջարկ ունենալու դեպքում կարող է վերահարատարակվել: Դրանք, ինչպես նաև ուսուցչի ձեռնարկը՝ նաև թվային տարբերակով, կտեղադրվեն դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40