Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ 56

06.02.2024 12:26
731

Հայաստանում 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 56 է:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 56 դեպքից 42-ը երեխա է, 14-ը՝ մեծահասակ: 8 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 41-ը:

Ըստ այղբյուրի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

«Դեռևս կան տեղային բռնկումներ։ Ովքեր կարիք ունեն ստացիոնար բուժման, ստանում են այդ բուժումը։ Նրանց շրջապատողներն անպայման պատվաստվում են, քանի որ ոչ միայն կարմրուկի, այլ նաև մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու հաղթահարման գործիքը պատվաստումներն են»,- ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   

Վերջին տարիներին Հայաստանում պատվաստումների ցուցանիշի որոշակի անկում է գրանցվել։ Ըստ Առողջապահության նախարարի՝ ցուցանիշի անկման հիմնական պատճառը հակապատվաստումային քարոզչությունն է։ Վիճակագրական տվյալներով՝ կարմրուկով վարակվում են ավելի շատ մանկահասակները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22