Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի. նախարար

01.08.2019 15:23
1126

ՀՀ արդարադատության նախարարն արհեստական օրակարգ է համարում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ բարձրացած աղմուկը։

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված աղմուկի նպատակը իշխանությանը տարբեր կողմերից հարվածելն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Անդրադառնալով հիմնական քննադատություններին՝ նա շեշտեց, որ սեռական փոքրամասնություններին Հայաստանում ապաստան տրամադրելու դրույթի պարագայում Հայաստանն օգտվել է վերապահում անելու իր իրավունքից, հետևաբար կոնվենցիայի վավերացումից հետո էլ այդ դրույթը միանշանակ չի գործի։

Բադասյանը հայտնեց նաև, որ փաստաթղթի վավերացումը չի նշանակելու նաև միասեռ ամուսնությունների ու նման զույգերի կողմից որդեգրումների արտոնում։

«Կոնվենցիայի ընդունումը չի նշանակում, թե կարող են տրվել կոնվենցիայով չսահմանված իրավունքներ, օրինակ՝ ամուսնանալու, որդեգրման և այլն»,- ասաց նա։

Իսկ նրանց, ովքեր այդպիսի պնդումներ են անում, նախարարը հորդորեց ծանոթանալ կոնվենցիայի տեքստին։

 

«Եթե կոնվենցիան վավերացվի, ես ուրախ կլինեմ, որ դուք՝ լրագրողներդ, մեկ տարի, երկու տարի ու այդպես շարունակ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ կոնվենցիայում կան կետեր նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին կամ նրա, որ նույնասեռականները կարող են երեխա որդեգրել, զանգահարեք ու հարցնեք՝ «ինչի՞ չեղավ դա»», - ասաց նախարարը։

Փոխարենը Բադասյանը վստահեցրեց, որ կոնվենցիան կնպաստի բռնությունների դեմ պայքարը բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակի՝ ապահովելով համապատասխան մարմինների աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունը։

«Օրինակ՝ մարզերում դեպքեր են եղել, երբ բռնության ենթարկված կինը դիմել է իրավապահներին։ Իսկ նրան նույնիսկ խորհուրդ են տվել հաղորդում չներկայացնել»,- ասաց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` 2017-18թթ–ին Հայաստանում բռնության փաստերով 400 գործ է քննվել, որոնցից 82-ը ներկայացվել են դատարան։ Գործերի մեծ մասն ընտանեկան բռնությունների փաստերով են (ամուսինը բռնություն է ենթարկել կնոջը)։ Sputnik Արմենիան հետաքրքրվեց` իսկ հակառակ դեպքերի մասին ի՞նչ տվյալներ կան։ Նախարարը պատասխանեց` նման տվյալի չի տիրապետում։

Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011թ.–ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։



armeniasputnik.am

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10