Հայաստանում ծերերի թիվը գերազանցել է 10%–ը. ինչպես կարելի է երիտասարդացնել բնակչությանը

14.11.2018 16:08
1466

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը համոզված է, որ Հայաստանի բնակչությանը «երիտասարդացնելու» համար պետությունը պետք է զարգացնի տնտեսությունն ու նպաստի մարդկանց ներհոսքին։

 Հայաստանում ծերերի քանակը գերազանցել է բնակչության ընդհանուր թվի 10%–ը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Այսօր Հայաստանում մեկ թոշակառուին բաժին է ընկնում մեկ աշխատող, ինչը բնորոշ է ծերացող բնակչություն ունեցող երկրներին», – ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետը նշեց, որ կան երկրներ, որտեղ թոշակառուին երկու կամ ավելի աշխատողներ են «պահում», բայց դա չի նշանակում, որ դրան պետք է ձգտել միայն մասնավոր հատվածի աշխատողների հաշվին։

«Շուրջ 1.2 մլն ակտիվ քաղաքացիներից (աշխատունակ բնակչություն) մոտ 236 հազարը գործազուրկ են։ Նրանցից միայն 60 հազարն են որպես գործազուրկ գրանցվել», – ասաց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ շուրջ 1 մլն աշխատող մարդկանցից մոտ 550 հազարը վարձու աշխատող են, որոնցից 350 հազարը մասնավոր հատվածում են աշխատում։

Տնտեսագետի կարծիքով` չի կարելի պնդել, որ միայն այդ 350 հազար քաղաքացիներն են արտադրանք, արժեք ստեղծում։

«Չի կարելի որպես արժեք դիտարկել միայն պատրաստի արտադրանքը։ Ուսուցչի, բժիշկի, մանկատների աշխատակիցների աշխատանքը նույնպես արժեք է ներկայացնում», – նշեց Ավետիսյանը։

Այլ հարց է, որ աշխատանքի անարդյունավետության խնդիր կա ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։

Ինչպես նշեց տնտեսագետը, աշխատող քաղաքացիների քանակը, բնականաբար, պետք է աճի։ Եթե պետությունն ուզում է ավելացնել երիտասարդ քաղաքացիների թիվը, ապա պետք է խթանել մարդկանց հոսքը Հայաստան, զարգացնել տնտեսությունն ու բարելավել ժողովրդագրական իրավիճակը։

Երկրից մեկնում են հենց երիտասարդները, այդ իսկ պատճառով պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք չմեկնեն կամ վերադառնան հայրենիք։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ի տվյալներով` Հայաստանում 461 հազար 68 թոշակառու կա, որոնցից 280 հազար 45-ը կանայք են։

Ավելի վաղ Աստանայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 350 հազար մարդ աշխատում է, որպեսզի կերակրի 800 հազարին։ Նա նշել էր, որ Հայաստանում մինչև վերջերս ձրիակերությունը խրախուսելու քաղաքականություն է իրականացվել, իսկ նոր իշխանությունը խրախուսելու է աշխատանքը։

armeniasputnik.am

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57