Վաշինգտոնը Բաքվից ավելի շատ բան կպահանջի, քան Երևանից. փորձագետը` Իրանի խնդրի մասին

30.10.2018 15:06
1144

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ ադրբեջանա–իրանական ռազմավարական նախագծերը կասեցնելու համար Վաշինգտոնը ճնշում կգործադրի Բաքվի վրա։

Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով որոշակի ճնշում գործադրի Հայաստանի վրա, սակայն այդ ճնշումն այնքան ուժեղ չի լինի, ինչպես Ադրբեջանի դեպքում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հարավկովկասյան այցի ռազմավարական նպատակը Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելն էր։ Եվ դա մեծ մասամբ կապված է Ադրբեջանի հետ, որի տարածքն օգտագործվում է Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման համար, օրինակ` Հյուսիս-Հարավ միջանցքը կամ Կասպից ծովի ափերին ազատ տնտեսական գոտու ստեղծումը։

«Այդ նախագծերը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար, և ԱՄՆ-ն փորձում է առավելագույնս սահմանափակել Իրանի հնարավորությունները», — կարծում է Սաֆրաստյանը։

Բացի այդ, Բաքուն Վաշինգտոնին հետաքրքրում է նաև Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանք ստեղծելու առումով։ Թրամփի խորհրդականի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկվել է նաև գազը Եվրոպա հասցնելու համար հարավային գազային միջանցք ստեղծելու հարցը։

Սակայն, ըստ փորձագետի, Ադրբեջանի իշխանությունն ընդդիմանալու է Իրանի հետ գժտեցնելու ամերիկյան փորձերին։ Այս մասին է վկայում նաև Բոլտոնի հանդիպումներից հետո Ալիևի հայտարարությունների բացակայությունը։

Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ-ն անկասկած պահանջներ կներկայացնի նաև Հայաստանին։

«Սակայն Հայաստանի և Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ին այդքան էլ չեն մտահոգում, եթե դա կապված չէ ռազմական համագործակցության հետ», — ասաց փորձագետը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է, որ Վաշինգտոնն ուզում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրել` «բարեկամական երկրներին վնաս չհասցնելով»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, այդ թվում երկրորդական` այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ։ Օգոստոսի 7-ից ԱՄՆ-ն կրկին ուժի մեջ մտցրեցին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։ Ավելի էական պատժամիջոցներ, որոնք կներառեն նավթի արտահանումը, նոյեմբերի 4-ին են սպասվում։

 

armeniasputnik.am

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24