Վերին Խոտանանում նշվեց գյուղի օրը

16.05.2022 14:17
3522

Սուրբ Մովսես Խոտանանցու մահվան օրը՝ մայիսի 14-ին, Վերին խոտանանցիները  գյուղովի հավաքվում են, նաև լինում են հյուրեր տարբեր  բնակավայրերից: Միասին նշում են գյուղի տոնը, որն ուղեկցվում է բազմաբնույթ միջոցառումներով:

Այս մայիսի 14-ին գարնանային եղանակը տրամադրող էր, գյուղն ու շրջակա բարձունքները,  հարթությունները պատված էին զմրուխտ կանաչով՝ տարվա ոչ մի ժամանակ չհանդիպող երանգով:  

Տոնակատարության մասնակիցները նախ հավաքվում են գյուղի  Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ժամը 11-ին Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը պատարագ է մատուցում՝ ի հիշատակ Մովսես Խոտանանցու:

Պատարագից հետո եկեղեցու մոտ տոնակատարության մասնակիցներն ունկնդրում են Տաթևի  վանական համալիրի  «Տաթևի զանգակներ» երգչախմբի կատարումները (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Սարգսյան): «Տաթևի զանգակները» հավաքական երգչախումբ է՝ կազմված Տաթևի վանքի հարակից գյուղերի շնորհալի երեխաներից: Այս անգամվա ելույթին ընդգրկված են խմբի՝ Շինուհայրի դպրոցի աշակերտները: Հնչում են հոգևոր երգեր և ժողովրդական երգերի մշակումներ՝ մանկական երգչախմբի համար:

Գյուղի համախմբման օրը ոգեկոչման արարողություններ էր ներառում: Տոնախմբության մասնակիցները շարժվում են դեպի գյուղի  հուշահամալիր և ծաղիկներ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում  զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հարևանությամբ ամփոփված է 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Բեգլարյանի աճյունը: Մերօրյա  պատերազմի նահատակի հիշատակին ևս հարգանքի տուրք մատուցվեց:

Հաջորդ հանգրվանը գյուղի գերեզմանատունն էր, որտեղ հավերժական քնով ննջում է Նժդեհի զինակից, Սիսիանի զորքերի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանը, ում շիրմաքարը ևս պատվում է ծաղիկներով:

Վերին Խոտանանի ականավոր զավակի անունը կրող դպրոցի բակը տոնախմբության հիմնական միջոցառման անցկացման վայրն էր: Խոտանանցիներն  ըստ պատշաճի պատրաստ էին գյուղական  բարիքներով հյուրասիրելու հյուրերին: Առանձին տաղավարում ներկայացված էին նորաստեղծ «Հմուտ ձեռքեր» խմբակի աշխատանքները: Այնուհետև հնչեցին օրվա խորհրդին պատշաճող ելույթներ: Համայնքի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը տանտիրոջ իրավունքով բարեմաղթանքներ հղեց տոնախմբության մասնակիցներին, ուրախ ժամանց մաղթեց և կրկին հիշեցրեց գյուղի ծնունդ անվանի մարդկանց:

Գյուղի անցած ուղին պատմական անդրադարձերով և համայնքին առնչվող ուշագրավ իրադարձություններով ներկայացրեց գյուղի կրթօջախի գրադարանավարուհի Աննա Մարտիրոսյանը: Պողոս Տեր-Դավթյանի շառավիղներից Արմեն Սողոմոնյանը ներկայացրեց մեծ զորահրամանատարի գերդաստանը, նրա ռազմական գործունեությունը Սյունիք-Զանգեզուրի համար,  հերոսական մահը և գերեզմանի հետ  կապված ոդիսականը: Դպրոցի տնօրեն Խաչատուր Բադալյանն իր խոսքում արժևորեց Մովսես Խոտանանցու վաստակը, անդրադարձ կատարեց նրա եկեղեցաշինական և հայրենասիրական գործունեությանը:

Կապանի համայնքի տեղակալ Գոռ Թադևոսյանը, շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա առթիվ, տեղեկացրեց, որ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ, Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու նպատակով մարզկենտրոնում կառուցվում է պուրակ, որտեղ տեղադրվելու է զորահրամանատարի կիսանդրին:

 Գյուղի օրը եզրափակվեց ժամանցային ուրախ ծրագրով: Այն լիարժեք դարձրին Կապանի մշակույթի կենտրոնի, «Դայմոնդ» պարային համույթների, երաժիշտ-կատարողների, երգիչ-երգչուհիների ելույթները և ամենավերջում՝ միասնական շուրջպարը:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40