Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը

10.04.2019 17:07
1071

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեի և Ռուսաստանի զբոսաշրջության գործակալության միջև կստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր: Նախանշված գործողություններով երկրները կավելացնեն միասնական զբոսաշրջային արդյունքը, զբոսաշրջիկների այցերը փոխադարձաբար կավելանան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր՝ 2019-2021թթ համար: Փաստաթղթով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միասնական զբոսաշրջային արդյունքի ավելացմանը, այսինքն` զբոսաշրջիկների թվի ավելացմանը երկու ուղղություններով: Պետք է ձգտեն գործընթացներն այնպես իրականացնել, որպեսզի կարողանան ուղիղ կապեր ստեղծել տեղական զբոսաշրջային գործակալությունների միջև»,-ներկայացրեց փոխնախարարը:

Երկու կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի ազգային զբոսաշրջային արտադրանքները լայն տարածում ստանան անդամ երկրներում: Մասնավորապես այդ տարածումը պետք է տեղի ունենա տեղեկատվական թերթիկների, պաստառների և նմանատիպ այլ միջոցներով, որպեսզի խթանվի փոխադարձ այցելությունների քանակը: Ծրագրի մեջ մասնավորապես ներառված է, որ կողմերը պետք է իրար հետ փոխադարձաբար իրենց երկրներում հաստատված մարքետինգային ռազմավարությունների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակեն:

Փոխնախարարը նշեց, որ երկրները նաև պետք է ջանքեր գործադրեն, որ փոխանակվեն ուսուցողական ծրագրերով, մասնագիտական  կադրերով, լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպեն, որպեսզի զբոսաշրջության գրավիչ ուղղություններն ավելի հասանելի դառնան անդամ երկրներում: Գործողությունների ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: «Կարծում ենք, որ այն էապես կավելացվի զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների թիվը: Գործողությունների ծրագրի շրջանակում կհաղթահարվեն նաև որոշակի ընթացակարգային խոչընդոտներ, եթե լինեն»,-եզրափակեց փոխնախարարը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24