«Հայաստանը գնալով ավելի լավն է դառնում». Շիրվինդտը գովել է հայկական ուտեստները

07.08.2019 14:54
1180

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվինդտը դարձյալ Հայաստան է ժամանել համտեսելու հայկական խոհանոցի ուտեստները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, բլոգեր Միխայիլ Շիրվինդտը շարունակում է իր համար բացահայտել Հայաստանը։ Այս անգամ նա YouTube-ի իր ալիքում հայկական խոհանոցին նվիրված 30-րոպեանոց տեսանյութ է հրապարակել։

«Այսպիսի զինվորական տեխնիկա` Հայաստանում». Շիրվինդտը տեսանյութ է հրապարակել Երևանից

Իր «համեղ» ճանապարհորդության սկզբում Միխայիլ Շիրվինդտը այցելել է «Գումի շուկա», որը հայտնի է իր չրերով, տնական գինով և հայկական ավանդական լավաշով։

 

Շիրվինդտը հաճելիորեն զարմացել է տեղացիների հյուրընկալությամբ. նրան տնական օղի, բաստուրմա են հյուրասիրել և առաջարկել համտեսել տարատեսակ չրեր։

Դուդուկը, հայկական ծովն ու Սևանի քյաբաբը. Շիրվինդտը «դիմակազերծել» է Հայաստանը. տեսանյութ

Ռուսաստանցի աստղին նաև պատմել են լավաշ «պահելու» գաղտնիքը, որը նա «հեղափոխական» է անվանել։ Բլոգերը շուկայից դատարկաձեռն չի հեռացել,  նա համեմունքներ և քաղցրավենիք է գնել։  Բացի այդ, նա զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել` միշտ սակարկել ապրանքի գինն ու գնել այն ամենը, ինչ կա այս շուկայում։

«Տեղական համեմունքներն ու չրերն աշխարհում լավագույնն են, և դա օրենք է», – ասել է նա։

Շիրվինդտը նաև Աշտարակ է այցելել, որն անվանել է «Հայաստանի խոհարարական Մեքքա»։

Այնտեղ նա բնակիչների հետ խորոված, քաղցր սուջուխ, տնական օղի և հայկական արիշտա (տնական լապշա) է պատրաստել։ Ավելին, նա պատմել է, թե որտեղից է առաջացել «լապշա կախել» արտահայտությունը։

«Հայաստանում շատ եմ եղել, և այն գնալով ինձ ավելի է դուր գալիս», – ասել է Շիրվինդտը` նկարահանումների ժամանակ սելֆի անելու համար իրեն մոտեցած անցորդների հետ զրույցում։

Պետք է նշել, որ Հայաստանը առաջին երկիրը չէ, որն այցելել է Շիրվինդտը YouTube ալիքում իր «Съедобное и несъедобное» նախագծի շրջանակում։ Նա հասցրել է այցելել նաև Վրաստան, Իսրայել, Իսպանիա և մի շարք այլ երկրներ։

Այսօր թրևլ–բլոգերի ալիքը 87.5 հազար բաժանորդ ունի։ 



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40