«Հայաստանը պետք է ընտրի բարեփոխումների եւ ՌԴ հետ դաշինքի միջեւ»

02.08.2018 15:19
1525

Երեւան: Մեդիամաքս: Հետինդուստրիալ հասարակությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցեւը կարծում է, որ «հայ բարեփոխիչները դիպչել են հետխորհրդային տարածքում «ամենասուրբ» բանին՝ ժողովրդից գողանալու, երկրին որպես սեփականություն վերաբերվելու եւ անպատիժ մնալու իշխանության «բնական» իրավունքին»»:

«Հայաստանի նոր վարչապետին գրեթե ամեն շաբաթ ընդունում են Մոսկվայում կամ Սանկտ-Պետերբուրգում: Սակայն այնտեղ նա «յուրային» չէ: Մոսկվան խելամտորեն ուշադրություն չդարձրեց (համենայնդեպս, դեռ) իշխանության գալու նրա մեթոդին: Սակայն Հայաստանի վերածումը նորմալ գործող, չկոռումպացված, մրցակցային տնտեսություն եւ նորմալ ընթացակարգով փոփոխվող իշխանություն ունեցող պետության ամենաքիչն է մտնում Կրեմլի ծրագրերի մեջ»,- գրում է Ինոզեմցեւը «Էխո Մոսկվի»-ի իր սյունակում:

 
«Մոսկվան գուցե այնքան է հետաքրքրված Հարավային Կովկասում իր քաղաքական եւ ռազմական ներկայության պահպանման մեջ, որ պատրաստ է որոշ զոհողությունների գնալ: Սակայն Կրեմլը չի կարող թույլ տալ իր համար միակ ընդունելի համակարգի վերացումը: Ռուսաստանի հետ կապերը չափազանց կարեւոր են Հայաստանի համար: Եվ Երեւանում դա կարծես հասկանում են: Դրանք պետք է փորձել պահպանել, սակայն պետք չէ հույսեր տածել, որ ազնիվ քաղաքական գործիչը տեղ կունենա այն «կլոր սեղանի» շուրջ, որի մոտ նրան դեռ թողնում են:

«Օտարի» ի հայտ գալու մասին ավետող ազդանշանը դեռեւս բարձր չի հնչում, սակայն այն վաղուց հասել է բոլոր նրանց, ում պիտի հասներ: Մոսկվայում դեռ հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը «հաշվեհարդար կտեսնի» իր թշնամիների հետ (դա էլ է հետխորհրդային քաղաքականության ավանդույթներից եւ կարող է նորմալ համարվել) եւ կգնա աշխարհի այդ հատվածի երկրների առաջնորդների համար սովորական ուղով:

Սակայն եթե այդ տարբերակը նոր հայկական ղեկավարության ծրագրերում ընդգրկված չէ, ապա նրանք արդեն հիմա պետք է մտածեն ապագայի մասին եւ կենտրոնանան երկու խնդրի վրա:

Առաջինը՝ հնարավորինս արագ անցկացնել տնտեսական բարեփոխումներ, որոնք դեռ չեն մեկնարկել եւ, հավանաբար, չեն էլ մեկնարկի մինչ նոր ընտրություններ: 

Երկրորդը էթնիկ պետության մոդելից հրաժարվելն է, երբ պետության ղեկավարները հույսը դնում են սփյուռքի վրա, իսկ արտերկրում հիմնականում հանդիպում են բիզնեսի, գիտության եւ մշակույթի ոլորտում հաջողությունների հասած հայրենակիցների հետ:

Արդյո՞ք դա կհաջողվի Հայաստանի նոր ղեկավարներին: Ուզում եմ հավատալ: Սակայն պետք չէ մոռանալ, որ եթե դա հաջողվի, ապա ռուսական քաղաքական էլիտայի համար «յուրային» մնալը գրեթե հաստատ չի ստացվի»,- ամփոփել է փորձագետը:

hayastan24.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40