Հայաստանը թողարկել է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի պատվիրակ Ալբերտի երգն ու տեսահոլովակը

07.11.2025 12:01
355

Հանրային հեռուսաընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ 

««Brave Heart» («Քաջ սիրտ») երգը երազելու կարողությունը չկորցնելու կոչ է։ Երգը հիշեցնում է, որ երազանքները կյանքի ամենակարևոր գույներից են.հաճախ մարդիկ մոռանում են երազելու մասին, և կյանքը անգույն է դառնում։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։

«Նա է առաջ, ում սիրտն է քաջ»,- երգում է Ալբերտը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որն այն տալիս է։

Ալբերտը սկսել է երգել հինգ տարեկանից։ Երաժշտությունը նրա անբաժան ուղեկիցն է եղել մանկությունից։ Չնայած իր վաղ տարիքին՝ նա արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների և ելույթ ունենալ մեծ բեմերում։ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը Ալբերտի վաղեմի երազանքն է եղել, և այժմ նա քայլում է դեպի իր վառ երազանքը։

Երաժշտությունից բացի, Ալբերտը հետաքրքրվում է նկարչությամբ և ստեղծագործելիս սիրում է նաև փորձարկել տարբեր ԱԲ ծրագրեր։ Այս հետաքրքրություններն էլ դարձել են երգի տեսահոլովակի գաղափարը կյանքի կոչելու հիմք։

Այս տարի Հայաստանի «Մանկական Եվրատեսիլ»-ի տեսահոլովակը ներկայացված է անիմացիոն ֆիլմի ձևաչափով, որը ներառում է նաև երկու նկարահանված հատված։ Սա եզակի մոտեցում է, քանի որ մրցույթի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ տեսահոլովակը ներկայացվում է անիմացիոն ֆիլմի ձևաչափով։ Բացի այդ, Հայաստանը երկար ժամանակ անց այս տարի ներկայանում է լիրիկական բալլադով։

«Brave Heart»-ի («Քաջ սիրտ») տեսահոլովակի վրա աշխատել է պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմ։ Հեքիաթում Ալբերտի կերպարը և մի շարք տեսարաններ նկարված են նկարիչների ձեռքով։ Կերպարի վրա աշխատել են անիմատորներ և գրաֆիկ դիզայներներ , որոնց ջանքերի արդյունքում էլ ստեղծվել է խորհրդանշական տեսահոլովակը։ Հոլովակի ստեղծման համար նաև օգտարգործվել են արհեստական բանականությամբ աշխատող նորարական համակարգչային ծրագրեր նկարիչների ստեղծած տեսարանները կյանքի կոչելու համար։

«Երգի ասելիքն այնքան խորն ու համամարդկային է, որ այն հնարավոր էր ամբողջությամբ արտահայտել միայն հեքիաթի ձևաչափով։ Այդ պատճառով էլ ծնվեց անիմացիոն ֆիլմի գաղափարը, որի ստեղծման գործընթացին անձամբ մասնակցել եմ նաև ես»,- ասում է Ալբերտը։

Տեսահոլովակը կառուցված է երկու աշխարհների հակադրության վրա։ Մեկը Ալբերտի աշխարհն է՝ լի սիրով և լույսով, որտեղ մոլորակը՝ իր ուժով, սնուցում է երազանքի աստղը։ Մյուս մոլորակում ապրում են միայն մեծերը, որոնք, կորցնելով երազելու ունակությունը, ապրում են մռայլ ու անգույն աշխարհում։ Սփռելով իր մեծ ստվերը` այս մոլորակը կլանում է ամեն ինչ իր ճանապարհին և, ի վերջո, հասնում նաև Ալբերտի մոլորակին։ Ալբերտն ուղևորվում է մեծերի մոլորակ՝ նվիրելու նրանց երազելու ուժը՝ իր հետ վերցնելով երազանքի աստղը։

Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

«Շատ ոգևորված ենք, քանի որ այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում ներկայանում է բալլադային, լիրիկական ձևաչափով, որով երկար տարիներ չէինք ներկայացել մրցույթում, ինչը մեծացնում է պատասխանատվությունը թե՛ թիմի, թե՛ արտիստի համար։ Մենք այս տարի նախապես դիմել ենք մի քանի երգահանների, որպեսզի նրանք առաջարկեն երգերի տարբերակներ, և ուրախությամբ պիտի նշեմ, որ թիմը հավանություն է տվել Լիլիթ Նավասարդյանի ներկայացրած երգին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ջանք չեն խնայել և թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը կյանքի են կոչել»,- ասում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։

Ներկայում Հայաստանի պատվիրակությունը գտնվում է նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում և պատրաստվում է Ալբերտի ելույթին եվրատեսիլյան բեմում։

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը այս տարի կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին՝ «United by Music» խորագրով։ Հայաստանի պատվիրակ Ալբերտը ելույթ կունենա 05 համարի ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44