Հայաստանը ցանկանում է անօդաչուներ գնել Հնդկաստանից. DNA

22.07.2022 23:30
1084

 Հնդկական մամուլը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ ընթացիկ բանակցությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հնդկական DNA առցանց պարբերականը գրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ: Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ:

«Ադրբեջանի հետ պատերազմի ետնախորքին Հայաստանը դիմում է Հնդկաստանին ռազմական տեխնիկայի համար»  խորագրով հոդվածում հնդկական թերթը վկայակոչել է անանուն հնդիկ պաշտոնյայի հաղորդած տեղեկությունները՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստան էր զենքի գնումների ցուցակով, որում եղել են նաև հնդկական դրոններ:

«Թեև քիչ բան է հայտնի ցուցակի բովանդակության մասին՝ հաստատվել է, որ անօդաչուները կարևոր տեղ են զբաղեցրել ցուցակում: Բայց ցուցակում եղել են ոչ միայն անօդաչուները՝ ինչպես հաստատեց պաշտոնյան՝ չխորանալով մանրամասների մեջ: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի հանդեպ: 2020 թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ», - գրել է թերթը:

Ապրիլի 13-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը շեշտադրել էին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Ավելի ուշ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում դեսպան Դեվալը հաստատել էր, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34