Հայաստանը ցածր մաքսատուրքերով իրանական շուկա է արտահանելու տավարի միս ու հանքային ջրեր. ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

26.03.2019 17:20
1089

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի մի շարք ապրանքատեսակներ ցածր մաքսատուրքերով արտահանել իրանական շուկա: Կառավարության կողմից ներկայացված ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

«Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն,ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ապահովում: ԵԱՏՄ ադամ պետությունները Իրանից ստացել են զիջումներ` բավականին լայն ապրանքատեսակի մասով: Դրանում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներ: Գյուղատնտեսական ապրանքների մասով ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներկայացված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում` մասնավորապես տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ»,-ներկայացրեց Բաբայանը:

Բաբայանը տեղեկացրեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է  տրամադրել մաքսատուրքի դրույքաչափերի իջեցում, սակայն նույն  ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:  Փոխնախարարը շեշտեց, որ համաձայնագրի կնքման շրջանակում կարևորվում է ոչ միայն գործող մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը, այլ իրանական շուկա արտահանման դեպքում թափանցիկ, ոչ խտրական, կանխատեսելի ներմուծման ընթացակարգերի կիրառումը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:  Փաստաթուղթը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է  համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Եթե ուժի մեջ մտնելուց հետո  երեք տարվա ընթացքում կողմերը չեն ավարտում բանակցությունները, ապա վերջիններս պարտավորվում են որոշում ընդունել համաձայնագրի կիրառումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34