Հայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում. Փաշինյան

26.06.2018 14:10
1203

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների եւ ոչ մի վարկյան չկորցնի զգոնությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ով ուղիղ հեռարձակմամբ  պատասխանելով քաղաքացիների հարցերին առաջնագծում տիրող իրավիճակի մասին:

«Այս շրջանում կրակոցների միջին քանակը, որոշակի ժամանակահատվածում նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ցածր են եղել, ընդհուպ հասել են 2000-ականների սկզբի մակարդակի: Միջին վիճակագրական տվյալներով, վարչապետ (ՀՀ վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց՝ մայիսի 8-ից հետո-խմբ.) ընտրվելուց հետո, ունենք հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, մենք ունեցանք նաեւ զոհեր,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր առաջնագծում կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում, ընդ որում, երբեմն դա ծավալներով մեծանում է, երբեմն՝ նվազում, ամեն դեպքում առաջնագծում կա զորքերի շարժ: Նախիջեւանի ուղղությամբ էլ որոշակի լարվածություն է նկատվում:

«Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա իմ գնահատականն ու մոտեցումներն այն են, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք այդպիսի զարգացման: Վարչապետ ընտրվելուց հետո իմ հրամանը եղել է նա, որ զգոնությունը ոչ մի վայրկյանով, ոչ մի րոպեով չթուլացնենք: Չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ, մենք ունենք մեզ ծանոթ իրավիճակ: Միայն արձանագրենք, որ կոնֆլիկտը լուծված չէ: Մենք, ըստ էության, կիսապատերազմական վիճակում ենք, բայց դա ամենեւին չի նշանակում, որ պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից: Մենք պետք է շարունակենք մեր, իսկ Զինված ուժերն էլ իրենց աշխատանքը»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այնպես չէ, որ անհնագստանլու կարիք չկա, սակայն այնպես էլ չէ, որ անհանգստանալու կարիք կա: Ըստ նրա՝ իրավիճակն այնպիսինն է, ինչպիսին գիտենք:

«Մենք աշխատում ենք բանակի մարտունակությունը բարձրացնելու, զինվորի մարտական ոգին բարձր պահելու ուղղությամբ, այնպես պետք է լինի, որ մեր բանակը, Զինված ուժերը մեր աջակցությունը զգան: Պետք է աշխատենք, որ չարաշահումները բացառենք, ապահովենք զինվորների բաժնի պաշտպանությունը, ապահովենք առավել հարմարավետ պայմաններ զինվորների ծառայությունն իրականացնելու համար: Եթե մենք խոսում ենք իրավիճակի աննախադեպության մասին, ապա ոչ, մենք աննախադեպ իրավիճակ չունենք: Եթե վերջին տարիների համար աննախադեպ է իրավիճակը, ապա աննախադեպ է հարաբերական հանդարտության առումով: Էլի եմ ասում, օրեր ունենք, որ կրակոցների մակարդակով 10-15 տարվա վաղեմության մակարդակի է իջել՝ զուտ հրադադարի ռեժիմի խախտման առումով: Բայց, ընդհանուր առմամբ, մենք կոնֆլիկտի մեջ ենք, դա ոչ մի րոպե պետք չէ մոռանալ: Մենք պետք է շատ ամուր կանգնած լինենք մեր ոտքերի վրա, մեր հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինենք ամեն վայրկյան»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ հայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում: Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունը կհասկանա, որ ղարաբաղյան կոնֆլիկտը զինված լուծում չունի, որովհետեւ զինված բախումն իր հետ բերելու է անխուսափելի հետեւանքների:

«Եթե Ադրբեջանում մտածում են այդ հետեւանքերը իրենց չեն վերաբերելու, ապա ես կարծում եմ, որ չարժե ընդհանրապես նման փորձությունների ենթարկել որեւէ երկրի: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ դուխով, մարտական, ամուր կանգնած մեր հայրենիքը պաշտպանելու դիրքերում»,-հավելեց վարչապետը:

Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը»

14.09.2026 16:38

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06