«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցությունն անթույլատրելի է համարում խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը ճնշելուն միտված յուրաքանչյուր քայլ

07.02.2019 11:38
1627

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը մտահոգություն է արտահայտել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագրության հանդեպ փետրվարի 5-ին տեղի ունեցած հանցագործության առիթով: 

Կատարվածը նա գնահատել է որպես անկախ լրատվամիջոցի եւ ազատ խոսքի դեմ բռնանալու նոր փորձ, որն անթույլատրելի ու մերժելի պիտի լինի մեր հասարակարգում:

Կուսակցության առաջնորդը հույս է  հայտնել, որ հավատ ներշնչող հետաքննությամբ կատարվածի բոլոր հանգամանքները կպարզվեն եւ կստանան պետական ու իրավական գնահատական:

Ըստ Խաչիկ Ասրյանի՝ վերջին երկու-երեք տարում մարզային այդ լրատվամիջոցի շուրջ տեղի են ունենում մարդկային երեւակայության մեջ եւ քաղաքակրթության ամենատարրական նորմերի շրջանակում չտեղավորվող խայտառակ իրադարձություններ, որոնցից եւ ոչ մեկը, ցավոք, չի բացահայտվել:

- «Սյունյաց երկրի» դեմ ցանկացած ոտնձգություն նողկալի քայլ է ամբողջ Սյունիքի հանդեպ, սյունեցիների պատվի ու արժանապատվության հանդեպ, մեր սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար ազատությունների, մեր ընդհանուր առաջընթացի  հանդեպ,- ասել է Խաչիկ Ասրյանն ու իր զորակցությունը հայտնել պարբերականի խմբագրակազմին՝ համոզված լինելով, որ փորձառու եւ վաստակաշատ կոլեկտիվը չի ընկրկի թույլերի եւ վախկոտների այդ արշավից ու իր ստեղծարար աշխատանքով հետայսու եւս կգրի մեր փոքր հայրենիքի՝ հերոսական Սյունիքի նորօրյա տարեգրությունը:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24